Հինգ տարի առաջ՝ այս օրը, մեզանից հեռացավ Սյունյաց աշխարհի արժանավոր զավակ Աղասի Հակոբջանյանը

27.07.2025 08:37
3413

Թեև հինգ տարի է անցել ողբերգական այդ օրվանից, բայց թվում է, թե նա ողջ է դեռևս և ուր որ է՝ կվերադառնա․․․

Ու պատահական չէ այդ զգացողությունը․ երկրային կյանքի  62 տարում (1958-2020 թթ․) այնպես էր ապրել, այնպիսի հետք թողել, մարդու, քաղաքացու, ղեկավարի, կազմակերպչի և, իհարկե, ընկերոջ այնպիսի կերպար ստեղծել–կերտել, որ չխամրող կարոտ է թողել իրենից հետո, բացառապես դրական հիշողություններ՝ ոչ միայն Սիսիանում, ոչ միայն Սյունյաց աշխարհում, այլև ամբողջ հանրապետությունում թևածող․․․

2020-23 թթ․ ողբերգություններից հետո երբեմն փորձում էինք ինքներս մեզ մխիթարել և նրան նույնիսկ բախտավոր համարել, քանզի չէր տեսել մեր հազարավոր զավակների նահատակությունը, իր համար շատ թանկ հայոց Արցախի բռնազավթումը, արցախահայերի բռնագաղթը․․․ Գուցե մինչև հիմա էլ այդպես մտածեինք, եթե ողբերգությունների «հանդեսը» այդքանով ավարտված լիներ։

Հիմա էլ Սյունիքն է կանգնած լրջագույն սպառնալիքներին դեմ հանդիման, և ուրիշ հույզերով է պարփակված մեր ներաշխարհը։ Հիմա, քան երբևէ, ցավի ու ափսոսանքի զգացում ենք ապրում այն իրողության համար, որ Սյունիքի համար ճակատագրական այս հանգրվանում բազմաթիվ արժանավորներ այևս չկան ու մեզ հետ չեն։ Նրանց ներկայությամբ, անշուշտ, մեր լեռնաշխարհն ավելի ուժեղ և պաշտպանված կլիներ․․․

Բայց բնությունն իր անբեկանելի օրենքներն ունի․․․ Ուրեմն և՝ բազմապատիկ անգամ մեծանում է ողջերիս պարտքը՝ (նաև մեր նահատակների ու մեզանից հեռացած ընկերների փոխարեն)՝ տեր կանգնելու մեր փոքր հայենիքին՝ սրբազան Սյունյաց աշխարհին։

Այսպիսի խոհերով էլ այսօր այցելում ենք մեր անզուգական ընկերոջ՝ Աղասի Հակոբջանյանի շիրմին․․․

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10