Հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 8.2 տոկոսով

03.06.2019 18:46
1230

Հայաստանում հիփոթեքային վարկերի պորտֆելն ապրիլի դրությամբ կազմել է 308 մլրդ դրամ. տարվա սկզբից այն աճել է 8.2 տոկոսով: Աճը խթան է նաև նոր շինարարության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում Կենտրոնական բանկի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո ասաց բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Հիփոթեքային շուկան վերջին տարիներին աճել է: Այս տարվա սկզբից հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 8.2 տոկոսով և ապրիլի դրությամբ կազմել 308 մլրդ դրամ: Իսկ ապրիլի վերջի դրությամբ հիփոթեքային վարկերի մնացորդը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ աճել է 28 տոկոսով: Դրանք շատ լուրջ թվեր են: Դա խթան է նաև նոր շինարարության համար»,-ասաց Ջավադյանը:

Նրա կարծիքով` տնտեսական աճի վերջին թվերը խոսում են հենց նրա մասին, որ շինարարությունը նպաստում է դրան:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հարցին, թե ԿԲ-ն ունի արդյոք որևէ ծրագիր, որը հիփոթեքային վարկավորման ծրագրերը կտանի նաև մարզեր` Ջավադյանն ասաց, որ կառավարության հետ համատեղ սուբսիդավորման քաղաքականության մեջ փոփոխություններ են նախատեսում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40