Հիշեցին և մեծարեցին Մարատ Նուրիջանյանին

15.08.2025 17:17
820

Կապանի «Ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ–ի էլեկտրոնային գրադարանում օգոստոսի 15-ին տեղի ունեցավ հուշ–ցերեկույթ նվիրված ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, քանդակագործ Մարատ Նուրիջանյանին։ Մասնակցում էին վաղամեռիկ արվեստագետի հարազատները՝ եղբայրը, դուստրը, թոռները, մտերիմներ, գործընկերներ։ Հանգամանորեն ներկայացվեց քանդակագործի կյանքն ու գործը։

Մարատ Նուրիջանյանը միջնակարգ կրթություն է ստացել Կապանի Մ․ Գորկու անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև գերազանցության դիպլոմով ավարտել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, բարձրագույն կրթություն ստացել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Կապանում բարձրագույն կրթություն ստացած առաջին քանդակագործն էր, ասել է թե՝ առաջին պրոֆեսիոնալ քանդակագործը։ Կապանցիներին քաջ հայտնի են նրա քանդակները, բայց վաղաժամ մահով արվեստագետի բազում մտահղացումներ անավարտ մնացին․․․

Գոնե լավ է, որ նրա գործն ու վաստակն աննկատ չմնացին։ 2014 թ․ հոկտեմբերի 18-ին Մարատ Նուրիջանյանը մշակույթի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար (հետմահու) պարգևատրվել է «Կապան» ոսկե մեդալով։

Մարատ Նուրիջանյան մարդ անհատականության և քանդակագործի մասին հուշեր ներկայացրեցին բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը, գեղանկարիչ Հրանտ Էլչյանը, Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գևորգյանը, Անիկ Նուրիջանյանը, Ռաֆիկ Պողոսյանը։ Նրանց խոսքում այն հիմնական միտքն էր հնչում, որ Մարատ  Նուրիջանյանն առաջիններից էր, ով պրոֆեսիոնալ արվեստը բերեց Կապան։

Իսկ ամենավերջում Մարատ Նուրիջանյանի դուստրը՝ Մերի Նուրիջանյանը երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և հուշ–ցերեկույթի մասնակիցներին։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40