«Հիշողության ուժը». ֆոտոալբոմի շնորհանդես Քաջարանում

26.04.2024 16:49
777

Ապրիլի 27-ին Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում տեղի ունեցավ Սևակ Ասրյանի «Հիշողության ուժը» ֆոտոալբոմի շնորհանդեսը:

Սևակը (ծննդով Ստեփանակերտից) 14 տարեկանից լուսանկարում է Արցախը, մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին՝ բացահայտելով այդ չքնաղ երկրամասի բոլոր թաքնված անկյունները: Ալբոմում զետեղված են 44 բացառիկ լուսանկար՝ 44-օրյա պատերազմի ընթացքում կորսված տարածքներից, տեղեկություններ այդ տարածքների վերաբերյալ և 44-օրյա պատերազմի մասին, Արցախի հազարամյա պատմության համառոտագիրը, քարտեզներ, ուղերձներ և ասույթներ՝ մեծերից:

Օրվա խորհուրդն իր խոսքում մանրամասնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը: Լուսանկարների ալբոմի մասին ընդգրկուն խոսք ասաց «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

Հուշալբոմի ստեղծման պատմությունը ներկայացրեց և գլխավոր հովանավոր ԶՊՄԿ ՓԲ ընկերության ղեկավարությանը երախտագիտություն հայտնեց «Տեր եմ» հայրենատեր նախագծերի աջակցության հիմնադրամի համահիմնադիր Զարուհի Խլոյանը:

Միջոցառման ավարտին շնորհանդեսի մասնակիցները մեկական ֆոտոալբոմ ստացան:

Երաժշտական կատարումներով հանդես եկան պալատի տնօրեն Նարա Մկրտչյանը (քանոն), Գոհար Հովհաննիսյան (դաշնամուր):

Ֆոտոալբոմը ճանաչողական արժեք ունի, նաև մեր հիշողությունն արթուն պահելու միտում: Համենայն դեպս, ալբոմում զետեղված Կանաչ ժամ եկեղեցին թշնամին արդեն հողին է հավասարեցրել...

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40