Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակ սոցփաթեթի իրավունքն այսուհետ պահպանվելու է

02.11.2021 17:41
1432

Լայնածավալ փոփոխությունների արդյունքում սոցփաթեթի ծառայություններից օգտվողների թիվը կարող է հասնել շուրջ 700 հազարի: Կառավարության վերջին նիստում ընդունված որոշման համաձայն վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը: Փոփոխության համաձայն՝  ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը։ Ստացվում է, որ սոցփաթեթի ոչ առողջապահական հատվածը՝ 72 հազար դրամը, շահառուն կարող է ծախսել նաև ընտանիքի անդամների համար: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ գումարը ծախսելու ուղղությունները ևս ընդլայնվել են: Մասնավորապես,  հնարավոր է դառնում այդ գումարով մարել մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարը։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը:

«Այս դրույթն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից: Քննարկումներ են անցկացվել Բանկերի միության հետ, խնդրել էին ժամանակ ծրագրային ապահովում ունենալու համար, որ այդ ծառայությունը հնարավոր լինի մատուցել»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Սոցփաթեթով նախատեսված գումարով հնարավոր կլինի մարել առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարը, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայությունները՝ թերապևտիկ և վիրաբուժական։ Այս անգամ ևս շահառուն ծառայությունից կկարողանա օգտվել դեկտեմբերի 12-ից:

Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում նաև մարել պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկը, նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարները, գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարը: Կարևոր փոփոխություն է կատարվել նաև հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների համար:

«Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, այն է` առնվազն 140 օր, սոցփաթեթի շահառուն չէր կուտակում գումար սոցփաթեթի գումար: Այս նոր որոշմամբ արդեն այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, սոցփաթեթի իրավունքը շարունակելու է պահպանվել»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով առաջարկում է հետևյալ փոփոխությունը: Եթե սոցփաթեթի շահառուն մեկ կազմակերպությունից մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվի կամ տեղափոխվի մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի, սոցփաթեթի գումարները՝ հաջորդող ամսվանից սկսած փոխանցվեն նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին համապատասխան։

«Եթե աշխատանքից ազատվելու և ընդունվելու միջակայքը մեկ ամսից ավելի չէ, ապա սոցփաթեթի իրավունքը շարունակելու է պահպանվել: Եթե մեկ ամիս հետո է ընդունվում աշխատանքի, ապա 6 ամիս պետք է սպասի, նոր դառնա սոցփաթեթի շահառու»,-հավելեց Ժորա Սարգսյանը:

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11