Հնարավոր է․ ԱՄՆ դեսպանը՝ արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատևելու հնարավորության մասին

04.07.2023 11:04
858

Ամերիկայի Միացյալ Նահանգները հստակորեն հայտարարել է, որ կողմերի միջև վաղուց շարունակվող հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ անդրադառնալով վաշինգտոնայն վերջին բանակցությունների թեմային և այդ ընթացքում ադրբեջանական կրակոցներին։

«Բայց ի վերջո մենք տեսնում ենք, որ մնայուն, երկարաժամկետ խաղաղությունն է տարածաշրջանում առկա խնդիրները լուծեու ուղին։ Ահա թե ինչու ենք մենք հանձնառու, որ փորձենք նպաստել այն բանակցություներին, որոնք կհանգեցնեն նման խաղաղության»,- նշեց Քրիստինա Քվինը։

Ըստ նրա՝ Հայաստան ու Ադրբեջանը ներգրավված են բանակցություներին, «եկել են սեղանի շուրջ, և անկեղծ ու բաց քննարկում է եղել կողմերի միջև առկա տարակարծությունների վերաբերյալ»։

«Եվ մենք հավատում ենք․ որ երկու կողմերն էլ կարող են տեսնել, որ ի վերջո կարող է լինել խաղաղություն։ Եվ մեծ հույս ունենք, որ կօգնենք դա ապահովել»,- հավելեց ԱՄՆ դեսպանը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցին՝ դիվանագետն ասաց, որ ԱՄՆ-ն վաղուց ասել է, որ «ԼՂ-ում ապրողների իրավունքերը և անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն»։

«Եվ որ պետք է լինի բանակցություն, և այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը։ Անձամբ ես վստահաբար այն կարծիքին եմ, որ ԼՂ-ում մարդիկ պետք է կարողանան իրենց անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում ու խաղաղ ընտանեկան կյանք վարել ու ներգրավվածություն ուենանալ իրենց համայնքներում։ Ուստի Միացյալ Նահանգները հաստատկամորեն հավատում է, որ լուծման ուղղությամբ շարունակվող քննարկումներում պետք է ապահովված լինեն նշված սկսզբուքները»,- պարզաբանեց ԱՄՆ դեսպանը։

Խոսելով արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատևելու հնարավորության մասին՝ Քվինն ասաց․ «Հավատացած ենք ու հույս ունենք, որ դա հնարավոր է։ Եվ կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Եվ բոլոր կողմերին քաջալերում ենք, որ միասնաբար ջանքեր գործադրել՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։ Ես նաև պետք է ասեմ, որ բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինի»։

https://168.am/

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34