Հնարավոր է՝ մոտ ապագայում ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերվեն, նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով. Քոչարյան

11.01.2024 21:49
775

Հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերվեն:

Այս մասին այսօր լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին դրական պատասխանելով՝ Քոչարյանը նշեց. «Նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով»:

Ի՞նչը կարող է ստիպել Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից, Քոչարյանն ասաց՝ մեր պետության և անվտանգային համակարգի ուժեղացումը. «Ամեն օր պետք է արթնանալ և կատարել այն խնդիրները, որոնք մեր երկրի անվտանգությունն ուժեղացնում են: Ամեն օր մենք մեր անվտանգային միջավայրը պետք է ուժեղացնենք»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից շարունակվող հռետորաբանությանն, ապա, ըստ Քոչարյանի, անպատասխան չի մնա:

«Բոլոր մակարդակներում պատասխանները կտրվեն, ընդ որում՝ իրավական հարթության մեջ, միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց ինձ համար՝ որպես հանձնաժողովի նախագահի, ես տեսնում եմ, որ հեռանկար տեսնող սերունդը պետք է այդ խնդիրները լուծի: Մի՛ մոռացեք, որ 94-ից իրենք գլուխները կախ մտածում էին էն խնդիրների լուծման շուրջ, որը մենք բաց թողեցինք մեր տեսադաշտից: Հրադադարից հետո իրենք կառուցեցին այն բանակը, որով լուծեցին: Եվ հիմա մենք ունենք կորուստներ, ամեն օր պետք է մեր անվտանգային միջավայրը ուժեղացնենք: Ադրբեջանը կարող է շատ ցանկություններ ունենալ, բայց ուրիշ բան, որ մենք ունենանք դրանք կանխելու հնարավորություն: Եվ, երբ երեկ մի քանիսը պահանջում էին նախարարի հրաժարականը, ինքը ինժեներական ամրակայման համար պայմաններ էր ստեղծում: Այդ ամրությունները միայն ամրություններ չեն, դրանք ամրոցներ են»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40