Հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը. Փաշինյան

28.04.2025 20:18
689

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է՝ ՀՀ-ն հաստատակամ դիրքորոշում ունի՝ հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում։

«Մենք վճռական ենք՝ իրականացնելու այդ ճանապարհին անհրաժեշտ մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը, առկա խնդիրները հարևանների հետ լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները և մեր ակնկալիքը՝ առ այն, որ ՀՀ խաղաղության օրակարգը, ի վերջո, շոշափելի արդյունք կտա։

Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս Էստոնիայի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումը ողջունելու համար, և վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը՝ ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը՝ նշելով նաև, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը»,- նշել է վարչապետը։

1lurer.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25