Հնարավորություն կա մեծ լիցք ու թափ հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյան

30.05.2018 17:21
1196

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի: Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք միշտ աշխատել ենք հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար՝ անկախ նրանից, թե ինչ գործունեությամբ ենք զբաղվել: Ես ինքս՝ որպես լրագրող, որպես պատգամավոր, իսկ հիմա արդեն որպես Հայաստանի վարչապետ, իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել եմ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Եվ ես զգում եմ, որ հայտնվել ենք կոնկրետ իրավիճակում, երբ բազմաթիվ ցանկություններ իրագործելու հնարավորություն ունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց՝ այն դրական մթնոլորտը, որը կա հայ-վրացական հարաբերություններում, կարող է վերածվել հստակ արդյունքների տնտեսական, քաղաքական հարաբերություններում, համագործակցության այլ ոլորտներում: «Եվ ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման շնորհիվ կկարողանանք կոնկրետ արդյունքներ արձանագրել երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Նա նշեց, որ Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է հայ-վրացական հարաբերություններում երկարաժամկետ տեսլականի անհրաժեշտությունը: «Համոզված եմ, որ մենք ունենք երկարաժամկետ եւ կարճաժամկետ ընդհանուր շահեր, եւ մենք պետք է ամեն ինչ անենք ոչ միայն կարճաժամկետ շահերի օպերատիվ խնդիրները լուծելու համար, այլ նաեւ պետք է մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կարողանանք իրողություններն ավելի մասշտաբային գնահատել եւ այսօրվա գործողությունները կառուցել ապագայի եւ երկարաժամկետ համագործակցության տրամաբանությամբ»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն համատեղ նախագծեր՝ ընդգծելով, որ ակտիվորեն աշխատելու են այդ նախագծերը ժամանակին եւ բարձր որակով իրագործելու համար: «Մենք պետք է աշխատենք նոր, համատեղ նախագծերի շուրջ, եւ մենք համոզված ենք, որ հայ-վրացական չլուծվող խնդիրներ չկան, որովհետեւ խնդիրների լուծման ամենակարեւոր գործոնը տրամադրվածությունն ու ցանկությունն է: Մեր պատվիրակությունը Թբիլիսի է եկել հավաստելու մեր պատրաստակամությունը, եղբայրության եւ բարեկամության ոլորտում քննարկելու բոլոր հարցերը: Մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը եւ տրամադրվածությունը կարող է լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում: Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանի վարչապետն էլ նույն տրամադրվածությունն ունի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Մենք գտնվում ենք հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ եւ էներգիա հաղորդել մեր հարաբերություններին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում կարեւորել են տարածաշրջանային կայունությունը: «Մենք տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ խաղաղության շուրջ քննարկումներ ունեցանք: Այստեղ նույնպես մենք պետք է մեր ջանքերը համատեղենք, քանի որ տարածաշրջանային խաղաղությունը կարեւոր գերակայություն է մեզ համար եւ հետագա զարգացումների կարեւոր նախապայման է»:

ՀՀ վարչապետը նշեց, որ Վրաստան են ժամանել հայ-վրացական համագործակցության համար հստակ հեռանկարներ բացելու, հստակ խնդիրներ լուծելու  հնարավորություն ստեղծելու համար՝ համոզվածություն հայտնելով, որ հայ-վրացական հարաբերություններում կլինեն լրջագույն եւ նոր զարգացումներ, որոնք կբխեն երկու երկրների ազգային շահերից:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34