ՀՈԳԵՎՈՐ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ

16.02.2023 17:10
2519

Սիրելի քրիստոնյա հայեր, հոգևոր արթնության կոչով եմ դիմում ձեզ, որովհետև խոր մտահոգություն է առաջացնում ձեր պասիվությունն ու  անտարբերությունը: Մեր կյանքն ու հարաբերությունները համակարգվում են հոգևոր ու քաղաքացիական մի շարք նորմերով, գրված ու չգրված օրենքներով, որոնք պահանջում են սեփական անձի հանդեպ դիստիպլինա: Եսասիրությունն ու անտարբերությունը մեր հասարակության մեջ արժեհամակարգային ճգնաժամի կհանգեցնեն:

Բարոյահոգեբանական վերլուծությունների, դատապարտող ճառեր ասելու նպատակ չունեմ, բայց անտարբեր լինելու իրավունք էլ չունեմ:

Համազգային, համապետական  նշանակության կարևոր տոներին, սգո և հիշատակի օրերին երևում է մեր հասարակության ազգային, քաղաքացիական, հոգևոր դիմագիծը:

Մեր անտարբերությամբ ու պասիվությամբ մենք կասկածի տակ ենք դնում մտածող ու զգացող տեսակ լինելու  փաստը: Մի՞թե ձեզ պետք է հորդորեն, պարտադրեն կամ խնդրեն, որպեսզի  կազմակերպված, համախմբված կերպով հարգանքի տուրք մատուցեք մեր նահատակների հիշատակին կամ ներկա լինեք եկեղեցու կիրակնօրյա պատարագին:

Ցասման, ցավի և ամոթի զգացումները փոթորկվում են  իմ հոգում:

Սկսվում է Մեծ Պահքը. ուշքի՛ եկեք, հարգելիներս, մեզ պատուհասած բոլոր դժբախտությունները հոգևոր արմատ ունեն և հոգևոր լուծում: Միմիայն քրիստոնեավայել կեցվածքով ու արժեհամակարգով կկարողանանք հաղթահարել մեծ կորուստների ցավը, դիմագրավել գալիք մարտահրավերներին և փորձություններին: Եկեք միասնական ապաշխարությամբ հեռանանք մեղքից, հաղթահարենք հոգևոր ճգնաժամը, նորոգվենք հոգով, փայլեցնենք մեր հոգևոր զենքերը, որևհետև բուն պատերազմը նախ՝ հոգևոր մակարդակում պետք է հաղթել, հետո՝ մարտի և դիվանագիտության դաշտում: Այս ամենը չափազանց խոր հոգևոր գիտակցություն է պահանջում:

Քաջարան համայնքի սիրելի բնակիչներ, միասնականության շնորհիվ մենք շատ փորձություններ հաղթահարեցինք, և գիտենք, որ միասնությունը ուժ է, ուժն է ծնում իրավունք, իսկ բարությունը, մերձավորի հանդեպ սերն ու առ Աստված հավատը անպարտելի ուժի նախապայման են: Մեր հերոսները զուր չեն նահատակվել, մենք պարտավոր ենք փայփայել նրանց հիշատակը և ապրել այնպես, որ իմաստավորենք այդ թանկ զոհաբերությունը: Եւ հիշեք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը երկրորդ անգամ մեր մեղքերի համար չի խաչվելու: Պարապ և դատարկ մի՛ թողեք մեր քահանային  և եկեղեցին: Ապաշխարությամբ մտնենք խորախորհուրդ Մեծ Պահք:  Աստված պաշտպանի և զորացնի  բոլորիս:

Մանվել Փարամազյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34