Հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում Tert.am

18.10.2019 12:49
1250

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է  Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նման դեպքերում տարանցման ավարտին հաջորդող մաքսային գործառնությունները (ժամանակավոր պահպանություն, ապրանքի կամ ուղևորային հայտարարագրով հայտարարագրում, մաքսային ընթացակարգով կամ որպես անձնական օգտագործման ապրանք բացթողում) իրականացվելու է Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ հայ-իրանական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաները, ներմուծողի ցանկությամբ կարող են հետագա մաքսային ձևակերպումների համար տեղափոխվել Սիսիան քաղաքում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչություն կամ Գյումրի քաղաքում տեղակայված մաքսատուն:

Մնացած բոլոր դեպքերում, մասնավորապես՝ բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով փոխադրվելու դեպքում 2019թ. հոկտեմբերի 21-ից ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է տրանսպորտային փաստաթղթերում փոխադրման վերջնակետի մասին տեղեկություններին համապատասխանող, կամ այդպիսի տեղեկությունների բացակայության դեպքում՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունը:

Մինչև 2019թ. հոկտեմբերի 21-ը «մաքսային տարանցում» ընթացակարգով բաց թողնված 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների նկատմամբ տարանցման ավարտի, ժամանակավոր պահպանության, ապրանքի կամ ուղևորային հայտարարագրով հայտարարագրման, մաքսային ընթացակարգով կամ որպես անձնական օգտագործման ապրանք բացթողնման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացնվելու են տարանցման հայտարարագրում որպես նշանակման մաքսային մարմին՝ նշված մաքսային մարմնում և որպես նշանակման վայր՝ նշված վայրում:
 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21