Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (17-րդ թողարկում)

03.08.2020 17:47
11116

Ուրախալի է, որ պաշտոնյաների, լրագրողների ու նույնիսկ համացանցի լեզուն աստիճանաբար մաքրվում է վաղուց արմատացած օտար բառերից, որոնց տեղը հայերեն տարբերակներն են զբաղեցնում։ Մյուս կողմից էլ տարբեր պատճառներով օտար ուրիշ բառեր են հայտնվում հայերեն խոսքում՝ սահմանափակելով հայերեն բառերի «տարածքը»։ Օտար շատ բառեր էլ տակավին չեն նահանջում։

Ահա օտար բառերի հերթական ցանկը, որում զետեղված են մեր բառապաշարում շարունակ կիրառվող բառեր։ Առաջարկում ենք այսուհետև դրանք փոխարինել հայերեն ճիշտ և բարեհունչ տարբերակներով։

  1. անտիսեպտիկ – հականեխիչ
  2. ատաշե – կցորդ
  3. գամակ – ցանցաճոճ
  4. էպոխա – դարաշրջան
  5. էքսպրոպրիացիա – ունեզրկում, բռնագրավում, սեփականազրկում
  6. իդեոլոգիա – գաղափարախոսություն, գաղափարաբանություն
  7. ինստանցիա – ատյան
  8. ինտերնացիոնալ – միջազգային
  9. ինֆեկցիա – վարակ
  10. լեքսիկա – բառապաշար, բառամթերք
  11. հալյուցինացիա – զգայախաբություն, զգայապատրանք, պատրանք
  12. մաստեր կլաս – վարպետության դաս
  13. մարգինալ – լուսանցքային, երկրորդական, անկարևոր, ոչ էական
  14. միմիկա – դիմախաղ
  15. յախտա – 1. զբոսանավ, 2. մարզանավ, 3. առագաստանավակ
  16. նաիվ – 1. պարզ, պարզունակ, 2. միամիտ, դյուրահավատ, հիմարավուն
  17. շկալա – սանդղակ
  18. պրեվենտիվ – կանխարգելիչ, կանխիչ, նախապաշտպանական, նախազգուշական
  19. պրիվատիզացիա – մասնավորեցում, սեփականաշնորհում
  20. պրիվիլեգիա – արտոնություն, առավելություն, առանձնաշնորհ
  21. ռեալիզացիա – 1. իրականացում, իրագործում, 2. իրացում
  22. ռեֆորմ – բարեփոխում, բարեփոխություն, բարենորոգություն
  23. սելեկցիա – 1. ընտրություն, ընտրանք, ընտրում, ընտրանի, 2. ընտրասերում
  24. ստերեոտիպ – 1. կարծրատիպ, կարծրույթ 2. նախատիպ, կաղապար
  25. ստրուկտուրալ – կառուցվածքային
  26. տեռորիստ – ահաբեկիչ
  27. տրավմա – վնասվածք, ցնցում, ջղացնցում
  28. փարթի – խնջույք, երեկույթ
  29. օդիոզ – նողկալի, զարհուրելի, գարշելի, խորշելի, զզվելի, ատելի, տհաճ
  30. օրիենտիր – կողմնորոշիչ

 

Լեզվի կոմիտե 

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

23.10.2026 10:29

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և կարճվել վարույթները

23.10.2026 10:19

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32