Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

18.05.2022 15:34
1747

ՀՈՐԴՈՐԱԿ

ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(30-րդ թողարկում)

Ինչո՞ւ են հայախոսները գործածում օտար բառեր։ Պատճառները տարբեր են․ օտար լեզուների ազդեցություն, օտարամոլություն, «նորաձև» երևալու ցանկություն, բառարանները չբացելու, սեփական խոսքը չվերահսկելու հետևանք։

Բնական է օտար բառերի մուտքը լեզու, սակայն ընդունելի չէ դրանց ամրակայումը այն դեպքում, երբ կան և գործածելի են դրանց հայերեն համարժեքները։

Օտարաբանությունների «հաստատվելը» լեզվում կանխելու համար շարունակում ենք հրապարակել օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ, արդեն 30-րդը։ Եվ ինչպես միշտ, կոչ ենք անում գործածել հայերեն համարժեքները։

Ի դեպ, նախկինում հրապարակված բոլոր բառերը կարող եք տեսնել Լեզվի կոմիտեի կայքի (լեզվիկոմիտե․հայ) «Օտար բառեր» բաժնում։

ասոցիատիվ – զուգորդական

դեմիլիտարիզացիա – ապառազմականացում

դեմոնստրացիա – 1. ցույց, 2․ ցուցադրում, ցուցադրություն 

դեմորալիզացիա – բարոյալքում, անբարոյացում

էկիպաժ – անձնակազմ

էվակուատոր – ավտոքարշակ

էքստրաօրդինար – 1. արտասովոր, արտակարգ, անսովոր, 2․ տարօրինակ

թաքս – հարկ, տուրք

թեոկրատիա – կրոնապետություն (աստվածապետություն)

լուք – տեսք, արտաքին, դեմք

կինոլոգ – շնաբան

հիմն – օրհներգ

մազոլ – կոշտուկ

մոնարխիա – միապետություն

սպոնսոր – հովանավոր

վերդիկտ – դատավճիռ, վճիռ

վիդեո – տեսագրություն, տեսանյութ

վիդեոքոլ – տեսազանգ

վյու – 1․ տեսարան, 2․ դիտում

տավտոլոգիա – 1. կրկնաբանություն, 2. նույնաբանություն

տեմպերամենտ – 1․ խառնվածք, բնավորություն, 2․ ավյուն

տոմոգրաֆիա – շերտագրություն

տորշեր – ձողաջահ, հատակաջահ

տրագեդիա – ողբերգություն

տրիբունալ – դատարան

տրիումֆ – 1. հաղթանակ, հաղթություն,  2. հաղթահանդես, հաղթատոն

քոլ – հեռախոսազանգ

քոնթենթ / կոնտենտ – 1․ բովանդակություն, 2․պարունակություն

ֆիկցիա – հորինվածք (մտացածին բան)

ֆլեքսիբլ – ճկուն, հարմարվող

 

                                                                                                                      ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40