Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41
362

Միացյալ Նահանգներում գործող Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը, որով նա կոչ է անում կանանց մարդասիրական պատվիրակություն ձևավորել՝ Բաքվի բանտում գտնվող հայերին այցելելու նպատակով։

«Լեմկինի ինստիտուտը դիմում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Միացյալ Թագավորության, ԵՄ և այդ դաշինքի անդամ պետությունների ղեկավարներին՝ կոչ անելով նրանց Ադրբեջանում իրենց դիվանագիտական ներկայության միջոցով երաշխավորել տիկին Զոնաբենդի և Բաքու այցելող մյուս կանանց անվտանգությունը»,- նշված է հայտարարության մեջ։

«Իրավապաշտպաններին, ազդեցիկ անհատներին, քաղաքական գործիչներին և միջազգային կազմակերպություններին՝ մասնավորաբար այն կառույցներին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ և ցեղասպանությունների կանխարգելմամբ, կոչ ենք անում միանալ մեզ՝ բանտարկված հայերի կանանց և ընտանիքի անդամների աջակցությանն ուղղված մեր ջանքերում՝ հնարավորություն ստեղծելով, որպեսզի նրանք կարողանան այցելել Բաքվում գտնվող իրենց հարազատներին»,- նշված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարի ազատազրկման։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։

Վարդանյանը տեղի ունեցողը որակել է ոչ թե դատ, այլ ֆարս:

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11