Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57
275

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։

«Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվում են որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիազորագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր: Նման եղանակով զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։

Տեղեկացնում ենք, որ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդների սպասարկման գործընթացում, որպես կանոն, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրերի կամ տեղեկանքների կիրառման անհրաժեշտություն չեն ունենում: Ուստի, եթե ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու ընթացքում Ձեզ ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրեր կամ տեղեկանքներ, կամ հղում է կատարվում նման փաստաթղթերի, հորդորում ենք ստուգել դրանց իսկությունը՝ կապ հաստատելով ՀՀ կենտրոնական բանկի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են

19.11.2026 16:45

Բաքուն արդարացրել է Արցախի ղեկավարների դատավճիռներն ու Ֆրանսիային մեղադրել ներքին գործերին միջամտելու մեջ

19.11.2026 16:41

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինն ընդունել են խաղաղության մասին հռչակագիր

19.11.2026 16:02

Խոսք հիշատակի․ Մարուսյա Պատվականյան

19.11.2026 15:13

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը առաջին անգամ հանդիպեցին երեքով. գլխավոր հայտարարությունները

19.11.2026 14:29

Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան

19.11.2026 12:56

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու դեկտեմբերի 14-15-ին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

19.11.2026 12:32

16 տարեկանը լրացած քաղաքացին պարտադիր նույնականացման քարտ կունենա. Արփինե Սարգսյան

19.11.2026 12:11

«Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է

19.11.2026 11:59

Պտղատու ծառեր՝ Քարաշեն և Խնձորեսկ բնակավայրերի բնակիչներին

19.11.2026 11:14

Հառաջադիմություն կպոռանք եվ ետ-ետ կերթանք

19.11.2026 11:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերին կարգադրությամբ ու պատվերով վրեժխնդրության թիրախ են դարձրել Գորիսի լուծարված քոլեջի պատասխանատուներին, տեղյա՞կ եք

19.11.2026 10:43