Հոսանքի հավելագրումները կհասցվեն նվազագույնի. ինդուկցիոն հաշվիչները փոխարինվում են էլեկտրոնայիններով

21.02.2019 17:09
1427

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բաժանորդների հաշվիչները փոխարինում է նոր էլեկտրոնայիններով, ինչը թույլ է տալիս նվազեցնել կորուստներն ու խնայել հոսանքի դիմաց վճարվող գումարը: Առաջին փուլում փոխարինվում էին միայն նպաստառուների և սոցիալական այլ խմբերում ընդգրկված բաժանորդների հաշվիչները՝ արտոնյալ պայմաններից օգտվելու համար, իսկ հիմա սկսվել է համակարգից օգտվող բոլոր բաժանորդների հին սերնդի հաշվիչ սարքերը նորով փոխարինելու գործընթացը: Ընկերության «Ղարս» մասնաճյուղում արդեն 60 հազար բաժանորդներից փոխարինված են 45 հազարի հաշվիչները:

Տեսուչները սպառողներին վստահեցնում են, որ նոր սերնդի հաշվիչներն ավելի ճշգրիտ են աշխատում, իսկ հոսանք գողանալ հնարավոր չէ: Իսկ եթե բաժանորդները կասկածներ ունեն, էլեկտրիկը հաշվիչները ստուգելու պարզ միջոցներից մեկն է ցույց տալիս:

«Եթե տանը հոսանքին միացված սարքեր չկան, և հաշվիչի կարմիր լույսը չի թարթում, կանգնած է, ուրեմն նշանակում է`ո՛չ գողություն կա, ո՛չ էլ հոսանք է օգտագործվում, իսկ եթե կարմիր լույսն այդ պահին թարթում է, ուրեմն հաշվիչից ինչ-որ բան է միացված»,- բացատրում է տեսուչ Գագիկ Մեքինյանը։

Հին ու կասկածելի հաշվիչները պարտադիր ստուգաչափվում են լաբորատորիայում, իսկ մնացածը հետագա օգտագործման համար վերածրագրավորում են: Էլեկտրոնային այս նոր հաշվիչներն այնպես են պատրաստված, որ բնակչի կամ տեսուչի ցանկացած միջամտություն արձանագրվում է հատուկ հիշողության սարքում:

«Պրոցեսորներ են, որոնց վրա են գրվում թվերը, եթե նույնիսկ հաշվիչն այրվի կամ խափանվի, մենք կհանենք «սև արկղ» հիշեցնող պահպանված դետալը ու հատուկ սարքի միջոցով կկարդանք, այս հաշվիչները հնարավոր չէ կեղծել»,- նոր էլեկտրոնային հաշվիչների հնարավորությունների մասին է խոսել ստուգաչափող Հովհաննես Աղոյանը։

Գիշեր-ցերեկ սակագնով աշխատող էլեկտրոնային հաշվիչների ամենաակնառու թերությունն այն է, որ մարտկոցների անսարքության պատճառով երբեմն խախտվում է ժամային գրաֆիկը, ինչն էլ սխալ հաշվարկների պատճառ է դառնում:

Նոր էլեկտրոնային հաշվիչների փոխարինման ժամկետ տրված է մինչև տարեվերջ։ Բայց կան բաժանորդներ, որոնց համար անհրաժեշտություն է նոր հաշվիչներն ավելի շուտ ունենալը: Այս դեպքում էլցանցը կարգ ունի սահմանած, ըստ որի` սպառողը կարող է վճարել և ավելի շուտ ունենալ նոր հաշվիչը: Իսկ դրանք հիմնականում արտադրական ընկերություններն են, որոնք օգտվում են եռաֆազ հոսանքից:

«Իրենք վճարում են միաֆազ հաշվիչի համար 10 հազար դրամ, սա ոչ թե հաշվիչի արժեքն է, այլ ընդամենը կանխավճար, որը մեկ տարի անց գիշերային սակագնի հաշվին հետ է վերադարձվում բաժանորդներին»,- պարզաբանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի իրացման գծով փոխտնօրեն Սեյրան Յայլոյանը։

Ինդուկցիոն հաշվիչներ տեղադրելու աշխատանքներում հիմնական խնդիրը երկրից բացակայողների՝ փակ բնակարանների հետ է: Այդ բաժանորդների հաշվիչները չեն նորացվում:

Էլեկտրոնայինից բացի, արդեն շրջանառության մեջ են նաև ժամանակակից չիպային մեխանիզմով աշխատող հաշվիչները, որոնք արտադրվում են Հայաստանում: Մայրաքաղաքի որոշ թաղամասերում ու հարակից մի քանի մարզերում արդեն դրանք փորձարկվել են: Այսպիսի հաշվիչներ տեղադրելու դեպքում սպառած հոսանքի մասին տվյալներն ավտոմատ հաղորդվում են համակարգչին, իսկ տեսուչների դերը հասցվում է նվազագույնի:

shantnews.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40