Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին Մեղրու ազատ տնտեսական գոտին մասնատել ու վաճառել են

20.02.2019 18:43
1197

ՀՀ ոստիկանություն տեղեկություններ էին ստացվել, որ 2014 թվականին Սյունիքի մարզի Կարճևան համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացի ժամանակ նույն համայնքի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել չարաշահումներ: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2014-ին հուլիսին ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահը, իր տեղակալի, ՀՀ ԱԳԿԿ Սյունիքի մարզային ստորաբաժանման և ՀՀ ԱԳԿԿ Մեղրիի սպասարկման գրասենյակի ղեկավարների հետ այցելել է Սյունիքի մարզի Կարճևան համայնք, որտեղ նույն համայնքի ղեկավարին մատնացույց անելով «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հարակից տարածքները, հայտնել է, որ նույն թվականին պաշտոնավարող ՀՀ վարչապետի (Հովիկ Աբրահամյանի՝ այդ ժամանակ ՀՀ վարչապետ) նախաձեռնությամբ կազմված նախագծի հիման վրա, նշված տարածքում կազմակերպվելու է ազատ տնտեսական գոտի և իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից դուրս, իր և ՀՀ վարչապետի անունից համայնքի ղեկավարին հանձնարարել է, որ նա կազմակերպի նշված տարածքները «ԷՍԻԷՅ» ՓԲԸ-ին օտարելու գործընթացը:

 

Այնուհետև համայնքի ղեկավարին այցելած նույն ՓԲԸ-ի ներկայացուցիչը պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ՝ նշված հողատարածքներն աճուրդով գնելու վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ աճուրդի օրը կապահովի նաև աճուրդին այլ անձի ձևական մասնակցությունը:

Դրանից հետո համայնքի ղեկավարը կազմակերպել է հիշյալ հողերը աճուրդային եղանակով օտարելու ապօրինի գործընթաց, որի շրջանակներում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնարարությունն ամեն գնով կատարելու և նրանց հաճոյանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ ավագանու անդամներից մեկի կեղծ ստորագրությամբ կազմել է իբր ավագանու նիստ անցկացնելու և որոշում կայացնելու վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, և իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, փաստացի չկայացած ավագանու նիստի և աճուրդի վերաբերյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա «ԷՍԻԷՅ» ՓԲԸ-ի հետ 06.08.2014թ. կնքված առուվաճառքի պայմանագրով 1.54 մլն, 550,000 և 385,000 դրամով օտարել է ընդհանուր՝ 32.00948 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը՝ էական վնաս պատճառելով Կարճևան համայնքին։

Բացի այդ, համայնքի ղեկավարը արդեն իսկ տեղեկացված լինելով նշված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու հեռանկարի մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2016-ին կրկին ձևական աճուրդ կազմակերպելու եղանակով իր աներորդուն՝ 2 մլն դրամով օտարել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի անմիջապես հարևանությամբ գտնվող 1.378 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է:

armtimes.com

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08