Հովսեփ Առաքելյանը շրջայց է կատարել Սիսիան համայնքի Աղիտու, Որոտնավան, Դարբաս և Շամբ բնակավայրեր

14.11.2024 21:02
857

Սույն թվականի նոյեմբերի 13-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը շրջայց է կատարել Սիսիան համայնքի Աղիտու, Որոտնավան, Դարբաս և Շամբ բնակավայրեր։

Համայնքի ղեկավարն այցելել է բնակավայրերի վարչական շենքեր, Մշակույթի տներ, նախադպրոցական ուսումնական հաստատություններ, դպրոցներ։

Հովսեփ Առաքելյանը բնակավայրերում առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ քննարկումներ է ունեցել բնակավայրերի վարչական ղեկավարների, բնակիչների և ենթակա կառույցների աշխատողների հետ։

Հիմնականում խնդիրները վերաբերում էին խմելու ջրերին, կոյուղագծերին, աղբամանների տեղակայմանը, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը, վարչական և Մշակույթի տների վերանորոգմանը և այլն։

Այցը հատկանշական էր, քանզի համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը պատվոգրեր ուներ հանձնելու ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով վոլեյբոլի տղաների պայքարում հաղթող ճանաչված Սյունիքի մարզի Շամբի միջնակարգ դպրոցի թիմին, ովքեր նվաճել էին առաջին հորիզոնականը։

Համայնքի ղեկավարը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել դպրոցի ուսուցչական անձնակազմին և սաներին` հաղթանակի համար՝ նրանց մաղթելով առողջություն և բազում այսպիսի հաջողություններ։

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17