Հրանտ Բագրատյանը մի քանի առաջարկություն է ներկայացրել Կառավարությանը

15.03.2020 23:22
1077

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելիներս։ Շնորհակալություն քննարկումներին ակտիվոր են մասնակցելու համար։ Դժբախտաբար այս պահի դրությամբ ունենք 26 վարակակիր։ Եվս 300 հոգու ստուգում ենք։ ԱՊՀ տարածքում այս պահին բնակչության 100 հազ մարդու հաշվով վարակակիրների թվով "1-ին" տեղում ենք։ Թվերն (ըստ ԱՀԿ կայքի) այսպիսին են. ՀՀ - 1, Մոլդովա - 0.45, Բելառուս - 0.27, Ադրբեջան՝ 0.15, ՌԴ - 0.04, Ղազախստան - 0.03, Ուկրաինա՝ 0.008, Ղրղզստան - 0, Տաջիկստան - 0, Ուզբեկստան - 0, Թուրքմենստան - 0։ Սա, ի դեպ, ՀՀ կառավարության գործունեության գնահատականն է։ Չ՞է որ 2 ամիս ժամանակ կար նախապատրաստվելու։
Հիմա մեր մյուս առաջարկությունների մասին։

Ֆինանսներ, բանկեր, բյուջե, ձեռնարկատիրություն։
- Կառավարությունը պետք է հայտարարի, որ եթե կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական դժվարություննները շարունակվեն 3 ամիս և ավել, ապա ձեռներեցների (բոլորի) չստացված եկամուտների կեսը կփոխհատուցվի պետական ներքին պարտքի պարտատոմսերով, որոնցով կարելի կլինի փակել հիմնարկ ձեռնարկություննների հարկային պարտավորությունները։ Ընդ որում կլինի հատուկ հանձնաժողով, որը հատ հատ կնայի բոլոր դիմումները։
- Նպատակահարմար չեմ համարում լրացուցիչ հարկային արտոնություններ տրամադրելը։ Կիսում ենք ձեռնարկատիրական ռիսկը և վերջ։
- Հնարավորության սահմաններում կառավարությունը պետական ռեզերվներում առկա պահուստներից սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի հումք պետք մատչելի գներով տրամադրի տնտեսավարող սուբյեկտներին։
- Կառավարություն և ԿԲ-ը հայտարարում են, որ կարճաժամկետ (մինչև 6 ամիս) հատվածում դրամի փոխանակարժեքի տատանումները չեն գերազանցի 7%-ը։
- Նպատակահարմար է առաջիկա 6 ամիսների համար պետության կողմից վերաապահովագրել բոլոր ավանդները։
- Առաջիկա 6 ամիսների համար պետք է չեղարկել հաստիքային կրճատումներն ու աշխատանքից մարդկանց ազատելը, մորատոիա մտցնել այլ գործատուների նմանատիպ գործողությունների նկատմամբ։
- Դադարեցնել պետության կողմից վճարումները կուտակային կենսաթոշակային համակարգերին։
- Կատարել օրենքի փոփոխություն և 6 ամիս ժամանակով գործավորների կողմից կենսաթոշակային կուտակային կատարվող վճարումները դարձնել կամավոր։
- ՀՀ պետական և համայնքների բյուջեներից դադարեցնել կապիտալ վերանորոգման և ներդրումների այլ ուղղություններով ծախսերի ֆինանսավորումը։
- Դադարեցնել բոլոր տեսակի վիճակախաղերի, լոտոների, Տոտոների, Վիվարոների, Աջարապետների գործունեությունը 6 ամսով։

Կրթություն։
- Կրթական հաստատությունների գործունեության հետաձգումը ճիշտ է։ Բայց ավելի ճիշտ է, մասնավորապես, ԲՈՒՀ-երը դիստանցիոն կառավարման անցկացնելը։ Առանց այդ էլ այս հարցում մենք հետամնաց ենք։ Մինչդեռ ունենք տարածաշրջանում ինտերնետն ամենաշատն օգտագործող հանրություն։
- Հայտարարել, որ այս տարվա ընդունելության քննությունները հետաձգվնում են և դադարեց ռեպետիտորական պարապմունքները։
- Բժշկական ինստիտուտը և ուսումնարանները պետք է շտապ ետ կանչել արձակուրդից։ Ուսանողները, գործող բժշկական անձնակազմը պետք ամենօրյա դասախոսություններ լսեն վիրուսաբանության, իմունոբանության (իմ տեղեկություններով, ցավոք սրտի բժշկականում այս ստորաբաժանումը փակվել է), վարակի դեմ պայքարելու պրոֆիլակտիկայի, հիվանդների վերականգման և այլն թեմաներով։
- Այսօրվանից հանրապետության մեծ հիվանդանոցներից մեկը (դա կարող է լինել հանրապետականը կամ Նորքը) դատարկել և վերակառուցել կորոնավիրուսով հիվանդների համար։

Շարունակելի...»:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24