Ռուսաստանը Հնդկաստանի ուղեկիցն է և՛ երջանկության, և՛ տխրության պահերին. Մոդի

09.07.2024 14:56
733

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվայում հնդկական համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանն իր երկրի «հավատարիմ բարեկամն է, իսկ ռուս-հնդկական հարաբերություններում ջերմաստիճանը միշտ բարձր է»։

«Երբ նշվում է «Ռուսաստան» բառը, յուրաքանչյուր հնդիկի մտքին եկող առաջին բանն այն է, որ Ռուսաստանը Հնդկաստանի ուղեկիցն է և՛ երջանկության, և՛ տխրության պահերին: Ռուսաստանը Հնդկաստանի իսկական բարեկամն է»,- ասել է Մոդին։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ «Ռուսաստանում երբեմն ջերմաստիճանը զրոյից ցածր է լինում, սակայն Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ջերմաստիճանը միշտ բարձր է»։

Մոդին ընդգծել է, որ «Ռուսաստանը Հնդկաստանի հուսալի բարեկամն է ցանկացած եղանակին»։

Հուլիսի 8-ին Հնդկաստանի կառավարության ղեկավարն այցով ժամանել է Մոսկվա, որտեղ կանցկացվի ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովը։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40