Հրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը

11.02.2026 11:35
377

Իրանը Հայաստանի համար միակ հարևանն է, որը ոչ միայն չի սպառնացել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այլ մշտապես հանդես է եկել Հայաստանի սահմանների անխախտելիության օգտին։

Հայաստանի հարևան, բարեկամ և բնական դաշնակից Իրանի նկատմամբ միջազգային ճնշումները, ռազմական սպառնալիքները և բացահայտ թշնամական հռետորաբանությունն ուղիղ կերպով առնչվում են նաև Հայաստանին։

Այս պահին, երբ Ամերիկան բացահայտ քննարկում է Իրանի դեմ ռազմական հերթական հարձակման հնարավորությունը, երբ Իրանի ու նրա ժողովրդի գլխին կախված է պատերազմի սպառնալիքը, Հայաստանի իշխանությունը պարտավոր է հրապարակավ հայտարարել, որ ամբողջությամբ սատարում և պաշտպանում է Իրանին և Իրանի ժողովրդին, որ Իրանի դեմ պատերազմը պատերազմ է Հայաստանի դեմ։

Եթե Իրանի դեմ պատերազմ սկսվի, այն անմիջապես վերաբերելու է նաև Հայաստանին․ այդ նույն պատերազմն ուղղակի ոչնչացնելու է Հայաստանի սահմանները, Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի տնտեսությունը։

Այս իրավիճակում Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը մեկն է՝ հրապարակավ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին՝ միջազգային հարթակներում, քաղաքական հայտարարություններով, անհրաժեշտության դեպքում՝ նաև ռազմական աջակցությամբ։

Հայաստանի իշխանությունը պարտավոր է հասկանալ, որ պատմական պահերին պահանջվում են պատմական որոշումներ։ Եվ այսօր այդ որոշումը մեկն է՝ կանգնել Իրանի և Իրանի ժողովրդի կողքին՝ որպես արժանապատիվ հարևան, բարեկամ և դաշնակից։

Հրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը։

Շնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն իշխանությանը և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձի՝ Ազգային տոնի կապակցությամբ։ Այս նշանակալի օրը խորհրդանշում է Իրանի ժողովրդի ինքնիշխան կամքը, ազգային ինքնության ամրապնդումը և պետության զարգացման կարևոր ուղին։

Մաղթում ենք Իրանին և Իրանի ժողովրդին խաղաղություն, բարգավաճում, նորանոր հաջողություններ։

 

Խաչիկ Ասրյան

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ

 

11.02.26 թ․

 

 

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24