Նարեկ Մարտիրոսյան․ կամավորականը Քարաշենից

30.04.2021 14:23
2493

Նարեկ Շիրազի Մարտիրոսյան․ ծնվել է 1993 թ․ հունիսի 18-ի Սյունիքի մարզի Քարաշեն գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Քարաշենի դպրոցում։ 2011թ․ ընդունվել, 2018 թ․ ավարտել է Գորիսի պետական համալսարանի իրավագիտության բաժինը։ 2012-14 թթ․ ծառայել է հայոց բանակում։ Ամուրի էր։

Համագյուղացիները հպարտությամբ են պատմում Նարեկի մասին, հիշում են, որ մանուկ տարիներին շատ չարաճճի էր, որ գյուղում մի տեսակ պատանիների բանակ ուներ։ Հիշում են նրան արդեն երիտասարդ՝ հարգալից, բարի, մեծերին հարգող, օգնող․․․

2016 թ․ կամավոր մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին․ պարգեւատրվել պատվոգրով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից, ինչպես նաեւ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով։

 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ բազմաթիվ սյունեցիներ մեկնեցին Արցախ, Նարեկը մեկն էր այն քաջարի երիտասարդներից, ով չսպասեց նույնիսկ զորահավաքի, այլ մեկնեց կամավոր, մեկնեց գիտակցաբար, գնաց պահելու պապերի հազարավոր տարիներ պահածն ու իր արյունը խառնեց հերոս պապերի հողը պահելու համար թափված արյանը․․․

Մայրը պատմում է, որ որդին ամեն օր զանգահարում էր, իրենց հույս էր տալիս, ասում, որ անպայման հաղթելու ենք, որ վախենալու ոչինչ չկա, որ թուրքից վախենալ պետք չէ, քանի դեռ իր նման տղերքը կանգնած են թուրքի դեմ․․․

Մայրը, հավերժական թվացող 7 օրում, սովորել էր ապրել որդու զանգից զանգ, սովորել էր ու կարծում էր, թե այդ զանգերը երբեք չեն դադարելու։ Հոկտեմբերի 8-ին, սակայն Նարեկը չզանգեց, մայրը տագնապեց, մի տեսակ կանխազգացում ունեցավ, հետո ինքն իրեն հանգստացրեց, բարկացավ իր չար մտքերի վրա, բայց տագնապալի ժամերը, որ նրան տարիներ էին թվում, անցնում էին ու հեռախոսը լռում էր։ Մեկ օր՝ 24 ժամ՝ անհաշվելի վայրկյաններ, մայրը հուսաց, սպասեց, աղոթեց, աղաչեց, բայց․․․

Հոկտեմբերի 9-ին եկավ հաստատված բոթը՝ 2020 թ․ հոկտեմբերի 8-ին դիպուկահարի կրակոցից զոհվել է Նարեկ Մարտիրոսյանը․․․

ՀՀ նախագահի հրամանագրով Նարեկ Շիրազի Մարտիրոսյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ հետմահու։

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40