Հրաշքի համազոր երևույթ էր անկախության վերահաստատումը. Արամ Ա կաթողիկոսը

28.05.2020 18:30
1134

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հրաշքի համազոր երևույթ է համարում 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախության վերահաստատումը, թեկուզ պատմական Հայաստանի մի կտոր հողի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արամ Ա-ն ասել է Հանրապետության տոնին նվիրված իր տեսաուղերձում:

 

 

 

«Հրաշքի համազոր երևույթ էր անկախության, հայրենիքի ազատության վերահաստատումը թեկուզ պատմական Հայաստանի մի կտոր հողի վրա։ Ազգերի  պատմության մեջ այնտեղ, որտեղ ամուր հավատք ու կամք կա, ներքին միասնականություն կա, հայրենիքի համար կռվելու ու նույնիսկ արյուն թափելու սրբազան նախանձախնդրություն կա, այնտեղ կա նաև հրաշք։ Այսպես եղավ Հայաստանի Հանրապետության կերտումը մի խումբ հերոսների կողմից»,- ասել է կաթողիկոսը:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտնել է, որ մեկ դար առաջ Հայաստանի առաջին անկախությունը կերտած հերոսներն այսօր ևս հիշեցումներ ունեն կատարելու:

«Թեև անկախ Հայաստանի կյանքը երկար չի տևել, սակայն անկախության ոգին ու տեսլականը վառ են մնացել հետագա սերունդների կյանքում։ Պատմությունը անցած իրականությունների ամբողջություն չէ, պատմությունը շարունակվող ընթացք է, վայ մեզ, եթե պատմական իրողությունները փոշիների տակ պահենք։ Պատմությունը մեզ ասելիք ունի։ Հարյուր տարի առաջ Հայաստանի առաջին անկախությունը կերտած մեր հերոսները այսօր ևս մեզ հիշեցումներ ունեն կատարելիք։ Եթե ականջ ունենք լսելու, եթե հավատք, կամք ու հանձնառություն ունենք այդ հիշեցումները կյանքի վերածելու.

Առաջին հիշեցում՝ ներկա ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության հզորացումը, իր անվտանգության ամրացումը, իր տնտեսության ծաղկումը, իր միջազգային հարաբերությունների ծավալումը, յուրաքանչյուր հայի, հայրենի մեր ժողովրդի և մեր ողջ ժողովրդի համար գերագույն առաջնահերթություն է։

Երկրորդ հիշեցում՝ Արցախի անկախության ամուր պահպանումը, մեր հերոս բանակի առավել կազմակերպումը, Արցախի հայության՝ իր սրբազան հողին ամուր կապվածությունը, յուրաքանչյուր հայի և ողջ հայության համար պետք է դառնա ամենօրյա տագնապ։ Չմոռանանք, որ Արցախի հզորացումը, Արցախ անվտանգության պահպանումը Հայաստանի հզորացումն է։ Հայաստանին և Արցախին հզորացումը մեր ազգային պահանջատիրության ամուր հիմքն է։

Երրորդ հիշեցում՝ զգույշ, հազար անգամ զգույշ նայեք պատմությանը՝ ինչպիսին էին Հայաստանի պայմանները 1918թ., տնտեսական տագնապ, համաճարակ, արտաքին ճնշում և Հայաստանը շրջապատված թշնամիներով»,- նշել է Արամ Ա-ն:

Կաթողիկոսը համեմատություն է անցկացրել Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների միջև` նշելով, որ Հայաստանի պահպանումը մեր ժողովրդի համար գերագույն սրբություն պետք է դառնա:

«Բաղդատենք անցյալի Հայաստանը ներկա Հայաստանի հետ, մի?թե նույնը չէ կացությունը առավել կամ նվազ չափով: Հայաստանի պահպանումը մեր ժողովրդի համար գերագույն սրբություն պետք է դառնա, հայրենի մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, մեր ժողովրդի ներքին ուժը ջլատող ամեն տեսակ մոտեցումներից։ Մենք պետք է համախմբենք մեր ժողովրդի, համայն հայության ներուժը, որպեսզի միասնաբար, հաղթելով մեր ունեցած տարբեր տեսակետները, միասնաբար Հայաստանի, Արցախի, հայության մեր դատի շահերը նկատելով մեր ժողովրդի անխախտ առաջնահերթությունները։  Հարգել մայիսի 28-ի հերոսներին, նշանակում է հավատարիմ մնալ նրանց նվիրական կտակին, հավատարիմ մնալ Արցախի ու Հայաստանի անկախությանը»,- ասել է կաթողիկոսը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40