Հրայր Թովմասյանի քրեական գործը նախաձեռնվել է ՍԴ-ում փոփոխություններ կատարելու համար. Արամ Օրբելյան

22.08.2024 14:50
554

Այսօր Առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում կրկին հետաձգվեց Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը:

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին:

Մեղադրող կողմը պնդում է, որ պաշտպանական կողմը դիտմամբ է անընդհատ հետաձգում դատական նիստերը:

Փաստաբան Միհրան Պողոսյանը, ով ծանրաբեռնվածության պատճառով դադարեցրել էր Հրայր Թովմասյանի պաշտպանությունը, այսօր կրկին ստանձնեց նրա պաշտպանությունը:

Լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանի փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ այս դատական գործում ողջամիտ ժամկետներն արդեն 4 տարի է՝ խախտվել են.

«Սույն գործը ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունվել և դատարանում քննության առարկա դառնալ: Դատաքննությունն ամբողջովին տեղի է ունեցել, հետաքննվել են ապացույցները: Այս գործի շրջանակներում ներկայացվել է առնվազն երկու միջնորդություն՝ ՍԴ գործող նախագահի, հետո դատավորի անձեռնմխելիության հաղթահարված չլինելու հետ կապված:

Դատարանն արձանագրել է, որ ոչ թե հաղթահարվել է, կամ անձեռնմխելիությունը հաղթահարելու կարիք չկա, այլ ասել է, որ այդ քննությանը վերջում կանդրադառնանք: Գործի քննությունը պարզել է, որ այս քրեական գործն արդարադատության հետ որևէ կապ չունի։ Այս քրեական գործը ստեղծվել է բացառապես ՍԴ-ում փոփոխություններ իրականացնելու համար»:

Փաստաբանը նշեց ևս մեկ պատճառ, որի դեպքում գործը պետք է կարճվեր հենց տեղում. քրեական գործը հարուցվել է անանուն հայտարարության հիման վրա.

«Քրեական իրավունքի ցանկացած մասնագետի հարցրեք՝ անանուն տեղեկատվության հիման վրա չի կարող քրեական գործ հարուցվել։ Դա բացառված է։ Գործը ոստիկանությունում մակագրվել է մեկ ծառայողի, քրեական գործ հարուցել է մեկ այլ ծառայող, հարուցել է ժամկետների խախտումով: Որոշման մեջ մատնանշված են ինչ-որ գործողություններ, որոնք գործում չեն եղել»:

Նա նաև անդրադարձավ իր արձակուրդ գնալուն, որի պատճառով չի կարողացել ներկա գտնվել դատական նիստերին և դրանք հետաձգվել են. «Դատարանը տեղյակ է եղել իմ՝ 3 շաբաթ արձակուրդ գնալու մասին՝ առնվազն երկու ամիս առաջ»:

Փաստաբանը խոսեց նաև ապացույցների որակից։

«Ապացուցման կառուցվածքը մոտավոր հետևյալ ձևակերպումն ունի՝ «արդարադատության նախարարն ազդել է դատարանի վրա, որպեսզի մեր գործով կայացվի ի վնաս մեզ որոշում»։ Սա ասել է տուժողներից մեկը։ Հարցնում ենք՝ ինչի հիման վրա է այս ենթադրությունը, ասում է․ «Ես լինեի՝ կանեի»։ Սա են ապացուցման ստանդարտները», - նշեց նա։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ»։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08