Հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը

14.06.2019 15:54
1153

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:Տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Խորհրդի հարգելի անդամներ,  Հայաստանի Հանրապետությունում, անկասկած, առկա է դատաիրավական լրջագույն բարեփոխումների և դատական իշխանությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտություն:

Անցած մեկ տարվա համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվեց ապահովել դատական իշխանության ներքին անկախությունը, դատական համակարգը համալրել իրապես որակյալ և անբիծ կենսագրություն ունեցող նոր կադրերով, սեփական ուժերով մշակել ու հաստատել մի քանի տասնյակ լրջագույն իրավական ակտեր, իրականացնել առաջին հայացքից չերևացող կարևորագույն բարեփոխումներ: Բարձրագույն դատական խորհրդի անդամների և Դատական դեպարտամենտի նվիրյալ ծառայողների ամենօրյա լարված աշխատանքը թույլ տվեց նաև վեր հանել դատարանների բնականոն գործունեությանը, արդարադատության որակին և արդյունավետությանը խոչընդոտող խնդիրների գրեթե ամբողջական սպեկտորը` Խորհրդի 2018 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում ուրվագծելով դատական իշխանության անկախության ու արդարադատության արդյունավետության ամրապնդման ռազմավարական հիմնական առաջնահերթությունները:

Համոզված եմ, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախանշված, ինչպես նաև ներկայումս քաղաքական իշխանության կողմից հռչակված դատաիրավական բարեփոխումների ճակատագիրը և այդ բարեփոխումների իրականացման ընթացքում դատական իշխանության մարմինների ակտիվ դերակատարությունը մեծապես պայմանավորված են ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի և դրա առանձին անդամների նկատմամբ հանրային վստահության բարձր մակարդակով, այլ նաև առկա խնդիրները Խորհրդի տվյալ կազմի հետ գործակցաբար լուծելու` դատավորների, օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների պատրաստակամությամբ:

Կարծում եմ, որ մեր երկրում իրականացվելիք դատաիրավական բարեփոխումները` ներառյալ դատական իշխանության հանրային ընկալմանը նպաստող բոլոր հնարավոր գործընթացները, պետք է առաջնորդի բացառապես հանրային վստահություն ներշնչող Բարձրագույն դատական խորհուրդը, որի անդամների մասնագիտական և անձնական որակները, ինչպես նաև ընտրության գործընթացը չի կարող կասկածի տակ դրվել որևէ անաչառ և ողջամիտ դիտորդի կողմից:

Թեև երբեք կախված չեմ եղել ու ներկայումս էլ կախված չեմ որևէ քաղաքական ուժից, մարմնից կամ անձանցից և մասնագիտական գործունեության մեջ մշտապես նվիրված եմ եղել իրավունքի գերակայության սկզբունքը ներդնելու, քարոզելու և անձամբ պահպանելու գաղափարին, վերոշարադրյալի լույսի ներքո և Բարձրագույն դատական խորհրդի հանդեպ անվստահության մթնոլորտը վերացնելու նկատառումներով այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում:

Հիմք ընդունելով շարադրվածը` խնդրում եմ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, Բարձրագույն խորհրդի առաջիկա նիստում լիազորություններս համարել դադարած` խորհրդարանական ուժերին տալով հնարավորություն թափանցիկ ընթացակարգով Խորհուրդը համալրելու փորձառու, բարձր մասնագիտական որակներ ունեցող, հանրորեն ընկալելի և անկախ գործելու ունակությամբ օժտված այլ անդամով»,- նշված է հրաժարականի տեքստում:

Նախկինում հրաժարական են ներկայացրել նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40