Հրաժարականների շղթա ուկրաինական կառավարությունում. հեռանում է նաև ԱԳ նախարարը

04.09.2024 20:41
767

Ուկրաինայի կառավարությունում հրաժարականների շղթա է սկսվել։ Դեռ նախօրեից հրապարակումներ են լինում տարբեր նախարարների հրաժարականների մասին։ Այսպես, Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը հայտնել է, որ հրաժարական է ներկայացրել արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ 

Ըստ նրա՝ Կուլեբայի դիմումը պետք է քննարկվեր առաջիկա լիագումար նիստերից մեկում։ Բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Գերագույն ռադան չի ընդունել Կուլեբայի հրաժարականը։ Հարցը կքննարկվի հաջորդ նիստում։

Ինքը՝ Կուլեբան, չի մեկնաբանել իր հրաժարականը։ Թե ինչ պաշտոն կզբաղեցնի նա աշխատանքից ազատվելուց հետո, չի նշվում։ 

Կուլեբան արտաքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2020 թվականի մարտից։ Նրա հնարավոր հրաժարականի մասին նախօրեին հայտնել էր Украинская правда-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Որոշման պատճառների մասին պարբերականը չէր հայտնել։ Հավանական է, որ Կուլեբային կփոխարինի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգուն։

Կուլեբայից զատ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան և շրջակա միջավայրի պաշտպանության ու բնական ռեսուրսների նախարար Ռուսլան Ստրելեցը։ 

Այսքանով, հրաժարականների ցանկը չի ավարտվում։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ հրաժարական են ներկայացրել նաև Ուկրաինայի եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան և ժամանակավորապես բռնազավթված տարածքներում վերաինտեգրման հարցերով նախարար և փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։ Ընդ որում, Суспiльне-ն պնդում է, որ Ստեֆանիշինան կլինի արդարադատության նոր նախարարը։ Ավելի ուշ, Գերագույն ռադան չի ընդունել Վերեշուկի հրաժարականը։

Ավելի վաղ, նշվում էր, որ պաշտոնից կհեռանա նաև վարչապետ Դենիս Շմիգալը, սակայն ուկրաինական լրատվամիջոցները հիմա պնդում են, որ նա կպահի իր պաշտոնը։

Լուսանկարը՝ Reuters/Valentyn Ogirenko

hetq.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40