Սկսվել է հայ-թուրքական բանակցային գործընթացի երկրորդ փուլը, որի նախաձեռնողը Թուրքիան է. թուրքագետ

12.07.2022 20:21
2730

Թուրքական կողմը չի գնում լուրջ քայլերի, քանի որ ցանկանում է, ժամանակ շահելով, ճնշում գործադրել Հայաստանի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին։

Ըստ նրա՝ թուրքական կողմը միտումնավոր է դա անում, որպեսզի հայ-ադրբեջանական դեռևս չսկսված բանակցություններում ճնշում գործադրի և զիջումներ կորզի հայկական կողմից:

«Սկսվել է հայ-թուրքական բանակցային գործընթացի երկրորդ փուլը, որի նախաձեռնողը Թուրքիան է: Այս փուլը կանվանեի փոքր քայլերի փուլ: Իսկ Թուրքիային հարկավոր է ցույց տալ, որ բանակցային գործընթացում դինամիկա կա: Հեռախոսազրույցը Էրդողանի և Փաշինյանի միջև երկրորդ փուլի դրսևորումներից մեկն է: Իսկ ինչո՞ւ թուրքական կողմը չի գնում այն կարևոր քայլին, այն է՝ դիվանագիտական կապերի և սահմանային ռեժիմի հաստատում: Կարծում եմ, որ դա միտումնավոր է արվում: Թուրքիան փորձում է ժամանակ շահել, թուրքական կողմը կօգտագործի հնարավոր ժամանակը Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար»,- ասաց նա:

Թուրքագետի կարծիքով՝ ներկա փուլում հնարավոր չէ Փաշինյան-Էրդողան հանդիպումը. այն, ինչ տեղի է ունենում, Թուրքիային ձեռնտու է:

«Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ, չեմ բացառում, որ հնարավոր է կյանքի կոչել, քանի որ դրանք առանձնապես ոչինչ չեն նշանակում: Տեխնիկական առումով էլ դա երկար ժամանակ կպահանջի: Այստեղ կարևոր է նաև թուրքական կողմի ցանկությունը: Իսկ ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացմանը, ապա կասեմ, որ դա հիմնականում արվում է Ադրբեջանի համար: Աստված գիտի, թե այդ քաղաքացիների մեջ ովքե՞ր և ի՞նչ ծառայության ներկայացուցիչներ կլինեն»,- ասաց Սաֆրաստյանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40