Հրդեհների պատճառները հիմնականում մարդածին են

07.07.2015 12:18
2166

Հունիսի 29-ին Կապանի Մինաս Պապյան փողոցի թիվ 20 շենքի հարակից սարալանջում խոտածածկի հրդեհ էր բռնկվել: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են տեղի հրշեջ-փրկարարները եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցները:

Այրվել է 12 հա բուսածածկ տարածք եւ ինքնաշեն փայտյա խորդանոց՝ 15քմ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Գարիկ Միրզոյանի փոխանցմամբ՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, որ դեռ առաջիկա օրերին կպահպանվի, հրդեհի հիմնական պատճառն է: Այդ իսկ պատճառով նա քաղաքացիներին կոչ արեց անտառում կամ խոտածածկ տարածքներում պահպանել անվտանգության կանոնները՝ խնջույքից հետո կրակը մարել, ծխախոտի մնացորդները չնետել, քանի որ խոտն արդեն չորացել է, խոտհարքից հետո չվառեն մնացորդները, ինչպես նաեւ դյուրավառ հեղուկով պատված լաթեր չնետեն:

Ինչպես հայտնի է, տարվա այս եղանակին հաճախակի կարող են բռնկվել հրդեհներ՝ պայմանավորված ավելի շատ մարդածին գործոններով: Գ.Միրզոյանի փոխանցմամբ՝ այս տարի անցյալ տարվա համեմատ պակասել է հրդեհների թիվը, իսկ Կապանի տարածաշրջանի անտառներում դեռեւս հրդեհ չի բռնկվել: Ե՛վ լրատվամիջոցներով, ե՛ւ տեղում անընդհատ բացատրական աշխատանքներ են տարվում՝ բնակիչներին հորդորելով զգույշ լինել՝ աղետալի հետեւանքներից խուսափելու համար: «Անտառը պահպանելը մեր սուրբ պարտականությունն է», - նշեց մասնաճյուղի տնօրենը:

Ի դեպ, մասնաճյուղը զինված է հակահրդեհային անհրաժեշտ միջոցներով եւ պատրաստ է աջակցել հրշեջ-փրկարարներին:

Տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ արդեն սկսվել են անտառների շահագործման աշխատանքները, այսինքն՝ ծառերի հատատեղերի հատկացումը: Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի համաձայն՝ կատարվելու է հատում: 1խմ կանգուն ծառի արժեքն անփոփոխ է՝ 9720 դրամ: Անտառամերձ գյուղական համայնքի յուրաքանչյուր ընտանիքի, ինչպես նախորդ տարիներին, անվճար թույլ է տրվում անտառից 8խմ վառելափայտ տանել, ավելիի դեպքում սահմանված չափով գումար պիտի վճարեն: «Նախորդ տարվա համեմատ այս տարի ապօրինի ծառահատումների թիվը նվազել է: Թերեւս մարդիկ գիտակցաբար են մոտենում այս հարցին: Նրանք գիտեն, որ ապօրինի ծառահատումների դեպքում տուգանքներ պիտի վճարեն եւ նախընտրում են ամեն ինչ օրենքի սահմաններում անել: Իհարկե, տուգանքի չափը մենք չենք սահմանում, մենք միայն արձանագրում ենք փաստը, իսկ համապատասխան տեսչությունը սահմանում է տուգանքը», - նշեց Գ.Միրզոյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12