Հռոմի նոր Պապը Լևոն 14-րդն է՝ Ռոբերտ Պրևոստը ԱՄՆ-ից

08.05.2025 22:09
651

Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը ՝ ընդունելով Լևոն (Լեո) 14-րդ անունը։ Նա քիչ առաջ ողջունեց Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ դառնալով 1.4 միլիարդ կաթոլիկների առաջին ամերիկացի Պապը։

Չիկագոյում ծնված 69-ամյա Պրևոստը իր միսիոներական կյանքի մեծ մասն անցկացրել է Պերուում և կարդինալ է դարձել միայն 2023 թվականին։ Նա հազվադեպ է հանդես գալիս հանրության առջև, մինչ օրս եզակի հարցազրույցներ է տվել լրատվամիջոցներին։

Լևոն 14-րդը դառնում է 267-րդ կաթոլիկ Պապը՝ Ֆրանցիսկոսից հետո, ով վախճանվեց ապրիլի 21-ին՝ 88 տարեկանում։ Ֆրանցիսկոսը 12 տարվա առաջնորդության ընթացքում մի շարք բարեփոխումներ իրականացրեց Կաթոլիկ եկեղեցու համակարգում և թույլ տվեց բանավեճեր անցկացնել վիճահարույց հարցերի, այդ թվում՝ կանանց ձեռնադրության և փոքրամասնությունների ամուսնությունների շուրջ։

Այժմ նոր Պապը դեռ պետք է հայտարարի՝ շարունակո՞ւմ է նրա բարեփոխական ճանապարհը, թե՞ առավել հակված է պահպանել ու ամրապնդել Կաթոլիկ եկեղեցու հին ավանդույթները։

azatutyun.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40