Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01.04.2026 16:35
313

Ապրիլի 1-ի առավոտյան Թեհրանում երկու հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարի գլխավոր շենքը և հարակից տնտեսական շինությունները: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Ռուսաստան ի դեսպանատան հաղորդագրության՝ կոտրվել են շենքերի պատուհաններն ու դռները։

Բացի այդ, զգալիորեն տուժել է հարակից տարածքում գտնվող ռուսական ծերանոցը, որտեղ դեռևս ապրում են տարեց բնակիչներ: Զոհեր և տուծաժներ չկան։

Դեսպանատնից հայտնել են, որ տաճարը վնասվել է Սուրբ Զատկի նախաշեմին, և որ «Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական արկածախնդրության պատճառով Իրանի ուղղափառ համայնքը զրկված է եկեղեցի հաճախելու հնարավորությունից»։

«Խստորեն դատապարտում ենք Իրանի դեմ շարունակվող ամերիկա-իսրայելական ագրեսիան, որն ավելի ու ավելի շատ վնաս է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքների և կրոնական ու մշակութային ժառանգության օբյեկտներին», - հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական ներկ​​այացուցչությունը։

Տաճարի շենքը ներառված է Իրանի մշակութային ժառանգության համազգային ցուցակում։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40