«ՀՐԱՊԱՐԱԿ»-ի անդրադարձը Բագրատ սրբազանի սյունիքյան այցին

02.07.2024 12:34
1155

Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչների սյունիքյան այցի արդյունքներն այս օրերին մարզկենտրոն Կապանում քննարկվող հարցերից է։

Կապանցիներին հատկապես հետաքրքրում է իրենց ընտրյալի՝ Գևորգ Փարսյանի պահվածքն այցելության երեք օրերին։

Թեմային ուշագրավ անդրադարձ է կատարել «Հրապարակ» օրաթերթը՝ մասնավորապես նշելով. «Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ով ժամանակին ավելի զուսպ էր իրեն պահում, հիմա առավել անկաշկանդ ու համարձակ պահվածք է դրսեւորում։ Չնայած տեխնիկական պատճառներով նրա եւ սրբազանի հանդիպումը չի լուսաբանվել, քանի որ առաջին օրը նախ Մեղրի են գնացել, ապա՝ ուշ երեկոյան վերադարձել Կապան, սակայն մեզ պատմեցին, որ Փարսյանը սրբազանի՝ Կապան հասնելուն պես այցելել է «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել է շարժման ակտիվը, երկար մնացել հյուրանոցում՝ հաշվի չառնելով, որ մեծ թվով ոստիկաններ են եղել տեղում եւ «հսկել» են մարդկանց ելումուտը։

Ավելին, հաջորդ օրն էլ սրբազանի հետ նեղ կազմով ճաշել են, եւ իր տեղակալ Մարատ Հարությունյանին էլ հանձնարարել է Կապանի համայնքներում ուղեկցել Երեւանից ժամանած հյուրերին, անգամ Վահանավանքի հանդիպմանն է տեղակալը ներկա գտնվել: Համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցներն էլ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հանդիպումներին»։

«Սյունյաց երկրի» լրագրողը հետևում էր Բագրատ սրբազանի կապանյան այցին և վերահաստատում է վերը շարադրվածի իսկությունը՝ չհաշված մեկ–երկու փոքրիկ անճշտություն։ Մասնավորապես՝ համայնքային ենթակայության աշխատակիցներն ակտիվ մասնակցություն չեն ունեցել հանդիպումներին (և այդ առումով որևէ հանձնարարություն չեն ստացել նրանք), իսկ փոխհամայնքապետ Մարատ Հարությունյանը, ով ուղեկցում էր Բագրատ սրբազանին, նրա դավիթբեկյան այցին ներկա չի գտնվել։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40