«Հումանիտար բեռն առանց ժամանակ կորցնելու հասցնել Արցախի ժողովրդին»․ ցուցարարները նամակ են փոխանցել ՄԱԿ-ին

24.07.2023 14:19
760

Ալյուրի պարկեր, ձեթ, շաքարավազ, աղ, սուրճ, քաղցրավենիք, նպարեղեն, հիգիենայի պարագաներ, առաջին բուժօգնության դեղորայք. «Բացում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչներն ու մասնակիցները Արցախ ուղարկելու համար արդեն մի քանի օր է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հումանիտար օգնություն են հավաքում։

Նախաձեռնության կազմակերպիչները Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ուղղված նամակ են կազմել ու փոխանցել գրասենյակ։

Նամակում մասնավորապես նշված է, որ հաշվի առնելով ՄԱԿ կանոնադրության նպատակները, սկզբունքներն ու դրույթները, որոնք վերաբերում են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Արցախի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին, խնդրում են գրասենյակի առջև հավաքված ամբողջ հումանիտար բեռը առանց ավելորդ ժամանակ կորցնելու հասցնել Արցախի ժողովրդին։ 

«Հաշվի առնելով ծանրագույն իրավիճակը խնդրում ենք Ձեզ հրատապ կարգով ընդունել հավաքագրված ամբողջ հումանիտար բեռը և փոխադրել Հայաստանի Հանրապետությունից Լաչինի միջանցքով դեպի Արցախի Հանրապետություն»,-ասվում է նամակում։

«Բացում» նախաձեռնության անդամները նամակում առաջարկել էին անհրաժեշտության դեպքում կամավորական օգնություն տրամադրել հավաքագրված բեռները տեղափոխելու, մեքենաներում տեղավորելու համար։

Նախաձեռնության կազմակերպիչները նամակում պատրաստակամություն են հայտնել շուտափույթ հանդիպել և քննարկել դիմումում նշված պահանջների իրականացման և Արցախում ստեղծված հումանտար ճգնաժամին վերաբերող այլ հարցերի մասին։

Նամակն ընթերցվեց հայերեն և անգլրերեն լեզուներով։

Արցախցիների «Տանան հեռու» նախաձեռնության մասնակից Աշոտ Ղազարայնը հայտնեց, որ այսօր առավոտյան եղել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասանեյակի մոտ, և նրանց հաջողվել է համաձայնության գալ և վաղն ունենալ հանդիպում կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմի հետ։ 

Այսօր ժամը 19:00-ին նախատեսվում է բողոքի ակցիա Ազատության հրապարակում։

https://hetq.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40