Հումանիտար իրադրությունը ԼՂ-ում շարունակում է սրվել. ամեն ինչ արվում է հայերի կյանքը անհնար դարձնելու համար. Փաշինյան

22.06.2023 12:36
762

Հումանիտար իրադրությունը ԼՂ-ում շարունակում է սրվել. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է ի հեճուկս արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայացված միջանկյալ որոշման: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխվորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների  երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական  ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:

Դատարանի այս որոշումը չի կատարվում, Լաչինի միջանցքով չեն շարժվում ոչ քաղաքացիներ, ոչ տրանսպորտային միջոցներ,  ոչ բեռներ: Ավելին,  արգելվել են նաեւ Կարմիր խաչի մեքենաների երթեւեկությունը:  Սրանք կարեւոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե ԼՂ-ում եւ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերը, երկրները, իբր միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին:

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը եւ դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է  ու խնդրին պետք է մոտնեալ այս տրամաբանությամբ։ Կարեւոր է արձանագրել, որ այդ որոշման չկատարումն ու արհամարումը բերել է հումանիտար ճգնաժամի»,- հայտարարեց վարչապետը։

Նա հավելեց, որ որ ամեն ինչ արվում է՝ հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար. հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ Հայաստանն ահազանգում է։

«Այս իրադրության լուծման մեր պատկերացումը հետեւյալն է. Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի եւ սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետեւ հենց այս մարմինն է լիազորված  ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

 

news.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22