Հունահայության բողոքի ցույցն ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման. Նրանք լուսարձակներով վերտառեցին «SOS» բառը

23.12.2022 15:25
883

ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի եւ ՀՅԴ երիտասարդական միության կազմակերմամբ, Աթենքում՝ Եվրոպական խորհրդի կենտրոնական գրասենյակի առջեւ (Հունաստանի խորհրդարանի հարեւանությամբ), տեղի ունեցավ ժողովրդային բողոքի հավաք՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։

ՀՅԴ-ից հայտնում են, որ մեծ թվով հայրենակիցների կողքին ներկա էր նաեւ կրոնական դասը՝ թեմակալ առաջնորդ Գեղամ արք․ Խաչերյանի գլխավորությամբ։ Նրա կողքին էին Հայ ավետարանական համայնքի հովիվ վերապատվելի Վիգեն Չոլաքյանն եւ  Կոկինիայի  հոգեւոր հովիվ Պարետ քհն. Խաչերյանը։ Ժողովրդային բողոքի հավաքին ներկա էին Ազգային վարչության անդամները, Հունաստանի Կապույտ Խաչի, Հ.Մ.Ը.Մ.-ի եւ Համազգայինի շրջանային եւ տեղական վարչությունների անդամները։ Զգալի էր ՀՅԴ Պատանեկան եւ Երիտասարդական միությունների անդամների ներկայությունը, որոնք Արցախի ու Հայաստանի դրոշներով, պաստառներով իրենց ընդվզումն էին արտահայտում  Արցախի բնիկ ժողովրդին մարդասիրական մեծ աղետի դատապարտելու, Արցախը շրջափակելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը, գրում էNEWS.am-ը։
ՀՅԴ Երիտասարդական միության ներկայացուցիչները, բողոքի ցույցի մասնակիցների անունից, պահանջեցին եվրոպական ատյանների անմիջական միջամտությունը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի (Լաչին) միջանցքը, ինչպես նաեւ ստեղծել Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ։ Եվրոպական խորհրդի պատվիրակությանը գրավոր փոխանցվեց Եվրոպական միության միջամտության հունահայության պահանջները։
Ի խորհրդանիշ Արցախի ժողովրդին փրկելու կոչին՝ բողոքի մասնակիցները լուսարձակներով վերտառեցին «SOS» բառը»։

https://artsakhpress.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22