Հունիսի 1-ը Բաղաբերդ թաղամասի բնակիչների համար նշանավորվեց նոր եւ մեծ խաղահրապարակի բացմամբ

02.06.2025 19:01
1626

Նոր խաղահրապարակ, բարձր տրամադրություն և երեխաների անսահման ուրախ ժպիտներ․ հենց այս մթնոլորտում անցավ հունիսի 1-ը Բաղաբերդ թաղամասում։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը նրանց համար կրկնակի տոն դարձավ՝ շնորհիվ բազմաֆունկցիոնալ խաղահրապարակի, որի բացմանն անհամբեր սպասում էին բոլոր բնակիչները։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և թաղամասի համատիրության նախագահ Կարեն Պետրոսյանի օգնությամբ խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են բակի երեխաները՝ ազդարարելով խաղահրապարակի պաշտոնական բացումը։

Իր ելույթում Գևորգ Փարսյանը շնորհավորել է ներկա բոլոր երեխաներին՝ հունիսմեկյան տոնի և խաղահրապարակի շահագործման մեկնարկի առթիվ, նշելով, որ սա մինչ այժմ կառուցված խաղահրապարկներից ամենամեծն է և կարևոր ներդրում է երեխաների առողջ և լիարժեք մանկության ապահովման գործում։ Հավատարիմ մնալով համայնքի համաչափ զարգացման սկզբունքին՝ համայնքի ղեկավարի համոզմամբ, սա ևս մեկ կարևոր քայլ է բոլոր բնակիչների համար հավասարապես բարեկեցիկ և հարմարավետ միջավայր ստեղծելու ուղղությամբ։

Տասնամյակներ շարունակ անխնամ ու քայքայված տարածքի փոխարեն Բաղաբերդ թաղամասն այսօր ունի նոր խաղասարքերով և մարզասարքերով համալրված խաղահրապարակ, ռետինե հատակով ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի մարզադաշտեր, կանաչապատ գոտի, որտեղ իրենց հանգիստն ու ժամանացը հետաքրքիր ու օգտակար կազմակերպել կարող են թե՛ երեխաները, և թե՛ մեծահասակները։

Ծրագիրը կյանքի է կոչվել համայնքի բյուջեի միջոցների հաշվին՝ շուրջ 80 մլն ՀՀ դրամ ներդրմամբ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Արթ Սթոուն» ՍՊԸ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40