Հունվարի 28-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է

28.01.2024 22:23
975

Ընթերցողի մտապատկերում Տերյանն ի սկզբանե ընկալվում է որպես քնարական բանաստեղծ, ով իր ստեղծագործություններում բյուրեղյա մաքրության հասցրեց հայոց լեզուն: Եվ միշտ մնաց որպես լուսավոր անձնավորություն ու անկրկնելի պոետ` բանաստեղծական հրաշալի շարքերով՝ «Մթնշաղի անուրջներ», «Գիշեր եւ հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Կատվի դրախտ», «Երկիր Նաիրի», «Փշե պսակ» և այլն: Այս վերջինը հեղինակի կենդանության օրոք անտիպ էր մնացել:

1919 թ. նոյեմբերին «Ընկերներից մեկին» գրած նամակում խոստովանում է. «Ես ինձ լուսավոր ու ջինջ եմ զգում, ինչպես հավանորեն զգում էին առաջին քրիստոնյաները»: Այսպես է գրել, երբ ընդամենը 1-1,5 ամիս էր մնացել ապրելու: Վախճանվել է 1920թ. հունվարի 7-ին:

Տերյանը նաև պետական գործիչ էր՝ իր երկրի հոգսերով ապրող անձնավորություն: Հայտնի է նաև գրական-հրապարակախոսական ելույթներով ու հոդվածներով, մասնավորապես «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցմամբ (գրված 1914-ին) և «Հոգևոր Հայաստան» հոդվածով՝ տպագրված «Մշակ» հանդեսում՝  նույն թվականի դեկտեմբերին:

Ուշագրավ են բանաստեղծի մտահոգությունները՝ հետադիմությունից, լճացումից իր դարն ապրածից փրկել նորը, ժամանակակիցներից ասել թեկուզ ծանր, բայց ճանապարհ հարթող առողջ ճշմարտությունը, որ գեղարվեստական մտածողության մի շրջափուլ, որքան էլ եզերված լինի նվիրական անուններով կամ ավանդույթներով, ավարտել է իր գոյության ժամանակը, ուստի և բնականորեն և անհրաժեշտաբար իր տեղը պիտի զիջի նորին: Միակ ճշմարիտ ու արդյունավետ ուղին, ասում էր նա, պետք է լինի՝ «ձուլել մեր կյանքը համամարդկային կյանքի հոսանքին՝ պահպանելով մեր հոգեկան առանձնահատուկ գծերն ու գույները»:

Ահա այսպես, բանաստեղծ Վահան Տերյանը Առաջին համաշխարհային պատերազմի դժնդակ տարում (1914 թվական) ապրում էր հայ գրականության գալիք օրով և փորձում գծել հոգևոր Հայաստանի քարտեզը:  Ի դեպ, «Հոգևոր Հայաստան» հոդվածը գրեց պատերազմը սկսվելուց հետո: Ճշմարիտ գրողներն ու արվեստագետները ժամանակին չեն նայում:

Այս երկու գրվածքների մեջ մեր օրերի համար ուշագրավ շատ մտքեր կան: Ինքնակազմակերպվելու, համախմբված ազգ դառնալու տերյանական շեշտադրումներն արդիական են մնում մինչև այսօր:

Այդպիսին են իսկական մեծերը, ապրելով ու ստեղծագործելով մի որոշակի ժամանակաշրջանում, պատկանում են բոլոր ժամանակներին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40