Հուսանք, որ Սյունիքի երբեմնի վայ-մարզպետի հեռուստազրույցը մորթապաշտության հերթական դրսեւորում չէ

18.12.2020 15:24
2312

«Արմնյուզ» հեռուստաալիքով լսեցի Սյունիքի երբեմնի վայ-մարզպետի զրույցը։
Ուրախացա` նկատելով, որ մարդը (թեեւ ուշացումով) ունի իրավիճակը սթափ գնահատելու, սկզբունքները վերանայելու եւ աճելու ընդունակություն։ 
Պարզվեց, որ 2017-ից հետո նա ամբողջովին փոխվել եւ միանգամայն ուրիշ մարդ է դարձել։
Պարզվեց, որ լիովին փոխել է իր կարծիքը սյունեցիների մասին։
Հիմա, ըստ նրա, սյունեցիները հերոս են, քաջ են, իրենց հողին նվիրված են...
Մինչդեռ... Երբ Կապանի բժշկական կենտրոնի կոլեկտիվում (նրա մասնակցությամբ) ներկայացվեց Արցախյան պատերազմում սյունեցիների սխրանքը, նա հոխորտանքով արձագանքեց` հերիք է մեծ-մեծ խոսեք, սյունեցիներն ի՜նչ հերոս, իրենց սեփականությունն են պաշտպանել, հերոսը երեւանցին ու գյումրեցին են, որ եկել ու ձեզ պաշտպանել են...
Թե ինչ կարիք կար գյումրեցու եւ երեւանցու անունները հիշատակելը, չհասկացանք, մանավանդ որ ոչ ոք ու երբեւէ կասկածի տակ չի դրել Հայաստանի որեւէ տարածաշրջանի նվիրական մասնակցությունն Արցախյան պատերազմին։
Ինչեւէ, վերոհիշյալ հեռուստազրույցից հետո հույս ունեմ, որ նա կայցելի բժշկական այդ մեծ կոլեկտիվ եւ ներողություն կհայցի այն մարդկանցից, որոնց ներկայությամբ ամբաստանել է սյունեցիներին։
Նաեւ հույս ունեմ, որ հեռուստազրույցում արտահայտած մտքերն ազնիվ մղումով են արվել եւ ներկայիս հասարակական-քաղաքական խառնակ իրավիճակից օգուտ քաղելու միտում չունի, որ այդ մտքերը մորթապաշտության հերթական դրսեւորում չեն, որ այդ ամենը հեռահար նպատակներով կոմբինացիա չէ` հաշվի առնելով շախմատի հանդեպ նրա «թուլությունը»։
Եվ եթե սյունեցուն փառաբանող այդ խոսքերն իսկապես ազնիվ մղումով են ասվել, ապա ակնկալում ենք նաեւ, որ ե՛ւ ինքը, ե՛ւ իր մերձավորները Սյունիքից վերցրած հսկայական միջոցների մի մասը կնվիրաբերեն մեր լեռնաշխարհի պաշտպանության գործին, ինչը, կարծում եմ, սպասվող եւ անխուսափելի ահեղ դատաստանի ժամանակ փոքր-ինչ կմեղմի նրա վիճակը։
Հակառակ դեպքում` կշարունակենք մնալ այն համոզմունքին, որ վայ-մարզպետի վերջին շրջանի բոլոր ելույթներն ու հարայ-հրոցը բացառապես մի նպատակ ունեն` ամեն գնով պահպանել իր սյունիքյան բիզնեսի անվտանգությունը, շարունակել Սյունիքից վերցնել այն ամենը, ինչը դեռ հնարավոր է...
Հ.Գ.
Այնուամենայնիվ, արդարության դեմ չմեղանչելով, համամիտ եմ հարցազրույցում ներկայիս իրավիճակի առնչությամբ նրա արտահայտած մտքերին։ Նիկոլը անպատճառ պիտի հեռանա։

Սմբատ Օրբելյան
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40