Հուշակոթող հիշատակի եւ հավերժացման

15.06.2018 18:01
2014

Արցախյան պատերազմում 97-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմում մեր պատմական հայրենիքի մի հատվածի ազատագրմանը ավանդ ունեցավ յոթերորդ հրաձգային գումարտակը: Տեղակայված էր եւ մարտական ուղին սկսեց Կարմրաքարից, ինչի համար էլ կոչվեց Կարմրաքարի գումարտակ: 1993-ի մայիսի 11-ին հիմնադրվեց գումարտակը, նրա հրամանատար, գնդապետ Արթուր Մարտիրոսյանի վկայությամբ իր համար հիշարժան էր նույն թվականի օգոստոսի 31-ը, երբ գումարտակը մարտական առաջադրանք ստացավ ազատագրելու Կուբաթլիի շրջանը: Գումարտակն ունեցավ նաեւ նահատակներ, որոնց հիշատակը հավերժացնելու համար այն վայրից, որտեղից  սկսել է մարտական ուղին, կանգնեցվել է հուշակոթող-խաչքար: Հունիսի 14-ին հավաքվել էին գումարտակի նախկին մարտիկները, Արցախյան պատերազմի մասնակիցներ, մարզային եւ համայնքնային իշխանությունների ղեկավարներ, տարածաշրջանում տեղակայված զինվորական ստորաբաժանումների հրամանատարներ: 

Հուշակոթողի բացման պատիվը վերապահվեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին, չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին, առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյանին: Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը, օրհնության կարգ կատարելով, ասաց. «Այս վայրը կդառնա մի յուրահատուկ սրբատեղի, այստեղով անցնող մարդիկ ոչ միայն կհարգեն նահատակ մարտիկների հիշատակը, այլեւ կլինի մի անկյուն, որտեղ մարդիկ կհիշեն մեր հաղթանակների մասին, որոնք երկար տարիներ չէինք տեսել»:Ներկանները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի պատվանդանին, այնուհետեւ հանդիսավարը ներկայացրեց գումարտակի մարտական ուղին:

Հուշարձանի բացման արարողությանը ոգեկոչման խոսքով հանդես եկավ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը. «Այս հուշակոթողի բացումը վերստին հիշեցնում է մեզ այն փառավոր ուղին, որ 1990-ականներին  Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ անցել է Կարմրաքարի գումարտակը` հրամանատար Արթուր Մարտիրոսյանի՝ բոլորիս քաջ հայտնի «Վարիանտի» գլխավորությամբ: 

Տարիների հեռվից,  թերեւս,  հեշտ է խոսել գումարտակի անցած հերոսական ուղու մասին, սակայն չմոռանանք, որ այդ ուղին արժեցել է գումարտակի տասնյակ երիտասարդ եւ քաջարի հայորդիների կյանք, եկեք մեր խոնարհումը բերենք նրանց եւ բոլոր այն նահատակված հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով հաստատեցին մեր լինելիության իրավունքը, մեր երախտագիտությունը հայտնենք եւ գումարտակի, եւ ռազմի դաշտում 1990-ականների հաղթանակը կռած մարտիկներին եւ կամավորականներին, քանի որ հենց նրանց թողած ոգու ժառանգության շնորհիվ այսօր եւս մեր սահմանների պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, վկան` Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մեր զինվորների սխրանքներն են»:

Գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը իր խոսքում մասնավորապես նշեց, որ յոթերորդ մոտոհրաձգային գումարտակի օրինակով զինվորների մի քանի սերունդ է դաստիարակվել,թե ինչպիսին պիտի լինի հայ զինվորը. «Բնականաբար,այս հրաշալի հուշակոթողը այն նվազագույնն է,որով կարող ենք արժանին մատուցել մեր այն տղաներին,ում կյանքի գնով ձեռք բերվեց հայի հպարտությունը,հաղթելու պատրաստակամությունը, այն բարձր ոգին ու տրամադրությունը, որ ունի մերօրյա զինվորը»: Այս միտքն իր ելույթում այլ կերպ ձևակերպեց ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Դավիթ Խառատյանը. «Եթե յուրաքանչյուրս գիտակցենք, որ իսկական զինվոր ենք եւ պարտավոր ենք կատարել մեզ առաջադրված խնդիրները, ապա թշնամու մտքով չի էլ անցնի աչք գցել մեր հողի վրա»: Հուշակոթողի ստեղծման պատմությունը ներկայացրեց նախաձեռնող խմբի անդան Ջիվան Խուրշուդյանը, ով պատմեց նաեւ գումարտակի նախկին ճակատային ընկերների մտերմության մասին:

Հիշարժան իրադարձությանը մասնակցելու էին եկել յոթերորդ հրաձգային գումարտակի կազմում կռված մարտիկներ: Արմեն Հովհաննիսյանը Արմավիրից է: 1993-ին զորակոչվել է բանակ, ծառայության անցել Կարմրաքարի գումարտակում: Սկզբնական շրջանում գումարտակի ավագ խոհարարն էր, հետո երբ գումարտակը մտել է Կուբալթի, մասնակցել է մարտական գործողությունների:Այդ օրը մարտական ընկերները շատ բան ունեին պատմելու միմյանց,հիշելու նաեւ զոհված իրենց զինակիցներին:

Ի դեպ, հուշակոթողի կողքին աղբյուր է կառուցվել, որի պատվանդանին մաղթանք է. «Հայրենիքի պաշտպանների կյանքն այս ջրի նման երկար թող լինի»: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35