Հուշամրցաշար Կապանում

06.06.2022 12:47
1611

Հունիսի 5-ի շոգ օրը Կապանը մարզական կյանքով էր շնչում: Քաղաքի մարզադաշտում անցկացվեց Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի հուշամրցաշար, որին մասնակցում էին Արցախի, Երևանի, Արտաշատի, Գյումրիի, Կապանի, Քաջարանի պատանի աթլետները: Մարզական տոնահանդեսին ներկա էին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Կապանի համայանքապետ Գևորգ Փարսյանը, համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը, այլ պաշտոնատար անձինք: Մրցումն անցկացվեց եռացատկի և հեռացատկի մարզաձևերից, որոնց նվիրյալներն էին Մալոյան եղբայրները:

Մինչև մրցապայքարը սկսվելը հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, բարձրացվեց եռագույնը: Ցուցադրական ելույթներով հանդես եկան Կապանի արվեստի մանկական դպրոցի և մանկապատանեկան մարմնամարզության մարզադպրոցի սաները:

Կապանի համայնքապետարանի սպորտի պատասխանատու Արշամ Սարգսյանը ներկայացրեց Մալոյան եղբայրների մարզական ուղին: Եռացատկի և հեռացատկի հատվածում թեժ պայքար ծավալվեց:  Եռացատկում տղաներից հաղթող ճանաչվեց Գոռ Հովակիմյանը (Արտաշատ), աղջիկներից՝ կապանցի Յանա Սարգսյանը, ով, ի դեպ, լավագույնը ճանաչվեց նաև հեռացատկի հատվածում: Տղաներից հեռացատկում  լավագույն արդյունքը ցույց տվեց Արտակ Համբարձումյանը (Երևան): Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով և հավաստագրերով:

Մրցումների ավարտից հետո  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Սյունյաց երկրի» հետ զրույցում կարևորեց նման մրցումների անցկացումը, մանավանդ պատանի աթլետների՝ մրցափորձ ձեռք բերելու առումով: «Անցյալ տարի Կապանում ներկա էի Մալոյան եղբայրների հուշամրցաշարին, մասնակիցների զգալի աճ կա, և դա հենց այն է, ինչին ձգտում ենք», - իր խոսքն այսպես ավարտեց մեր զրուցակիցը:

Մալոյան եղբայրների հուշամրցաշարը Կապանում անցկացվում է հինգերորդ անգամ:

 

 Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40