Հույս եմ հայտնում, որ Սյունիքում երկու-երեք տարի հարատեւող պատերազմը՝ փողի եւ տեղի բնակչության արժանապատվության միջեւ, գոնե այս անգամ կավարտվի փողի պարտությամբ

07.02.2019 15:46
1765

Հայ հանրությունը ցասումով է արձագանքում այն ամենին, ինչ կատարվեց փետրվարի 5-ին Կապանում՝ ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի:

Սակայն պիտի նկատի ունենալ, որ դա լրատվամիջոցի դեմ անցած երկու տարում իրականացված խտրական ու հանցավոր գործելակերպի, հալածանքների ու հետապնդումների մի նոր արտահայտություն է:

Գլխավոր հարցը՝ ո՞վ է մարզային լրատվամիջոցի դեմ պատվիրում, կազմակերպում այդ հանցագործությունները, ո՞վ է 21-րդ դարի Սյունիքում ձեւավորել միջնադարյան ինկվիզիցիայի մթնոլորտ եւ, ի վերջո, հանուն ինչի՞ է այդ ամենը կատարվում:

Եթե սկզբունքային, առանցքային այդ հարցերն իսկապես հետաքրքրում են հետաքննության կամ նախաքննության մարմիններին, ապա թող քայլեն Մեղրու, Քաջարանի, Կապանի, Գորիսի ու Սիսիանի փողոցներով եւ այդ հարցերն ուղղեն պատահաբար հանդիպած ամեն մի մարդու: Եվ բոլորը կտան միայն ու միայն մեկ մարդու անուն:

Հարգելով յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը, միաժամանակ, ոչ ոք եւ ոչ մեկին չի արգելում ունենալ վարկած կամ տեսակետ՝ ի պատասխան վերոնշյալ հարցերի:

Ինքս էլ, ինչպես ամեն մի սյունեցի, համոզված եմ, որ այդ ամենը հայտնի հանցավորի ձեռքի գործն է…

Դուք լսե՞լ եք այդ մարդու մեկնաբանությունը մայրաքաղաքային լրատվամիջոցներից մեկով:

Բարբաջում է, թե այդ ամենն «ինքնափիառի» նպատակ ունի հօգուտ «Սյունյաց երկրի» ու նրա խմբագրի:

Պատկերացնո՞ւմ եք… Մարդ որքան բարոյազուրկ պիտի լինի, որքան պիտի հեռացած ու օտարված լինի քրիստոնեական ու ազգային արժեքներից, հայի հոգեկերտվածքից, որ դժբախտության մեջ որերորդ անգամ հայտնված լրատվամիջոցի ու նրա խմբագրի հանդեպ նման զառանցանք կարողանա հորինել:

Մինչեւ հատակի խորխորատներն իջած եւ կեղտի մեջ ընկղմված այդ մարդուց ուրիշ արձագանք չէի էլ սպասում, ինքն իր արշինով է փորձում չափել մարդկանց եւ երեւույթները:

Նույն անփառունակը փորձում է խեղաթյուրել «Սյունյաց երկրի» դեմ հարուցված քաղաքացիական հայցերի բուն նպատակը:

Իրականում, մինչդեռ, դատական հայցերի այդ տարափը շեղման պրիմիտիվ կոմբինացիա է, հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու վարժանք:

Բոլոր հայցերով, հավատացած եղեք,  ներկայացման ձեւն է քննարկվում եւ ոչ բուն իմաստը:

Իսկ եթե թերթի ու նրա խմբագրի հետ ուզում են դատական կարգով հարցեր պարզել, ապա ինչո՞ւ, օրինակ, հայցեր չեն ներկայացնում իրենց առնչվող բազմաթիվ լրատվական հրապարակումերի, տեսանյութերի վերաբերյալ, որոնցում խոսվում է մի քանի հարյուր միլիոն դոլար գողությունների մասին: Եվ կարեւոր այդ հրապարակումներին չեն համարձակվում հակադարձել, չեն համարձակվում խմբագրին ու թերթին դատի տալ՝ փորձելով, որ «քաչալ շան ու գող փիսոյի» համար, գոնե մի քանի դրվագով, պատասխանատվության ենթարկվի «Սյունյաց երկիրը», որ այդ լրատվամիջոցն այլեւս չփորձի անդրադառնալ մարզի ընդերքը թալանողների գործունեությանը:

Մի կարեւոր խորհուրդ էլ՝ իրավապահներին:

Փորձեք համեմատություն անցկացնել 2014-ից մինչեւ հիմա Սյունիքում կատարված եւ կատարվող քրեական հանցագործությունների ու դրանից առաջ սյունիքյան հանցագործությունների միջեւ:

Եվ կհամոզվեք, որ 2014-ից ի վեր Սյունիքում արմատավորվել են մինչեւ այդ չլսված-չտեսնված, մեր լեռնաշխարհի բարքերին խորթ երեւույթներ, արարքներ:

Տեսեք՝ մարդկանց առեւանգելու փորձ, հարձակում լրատվամիջոցի խմբագրի վրա, աշխարհի 24 երկրից հաքերային հարձակում թերթի կայքի վրա, պետական ծառայողների սուտ մատնությունների հիման վրա քրեական գործերի հորինում, մարզկենտրոնում ցուցարարների ծեծ, ֆեյսբուքյան կեղծ էջերի եւ անանուն նյութերի տարափ. հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում…

Մինչ այդ, ինքներդ կարող եք հավաստել, Սյունիքում նման հանցագործությունների մասին պատկերացում անգամ չի եղել, իսկ հիմա դրանք սովորական երեւույթ են դարձել մարզում:

Ի դեպ, այդ ամենի գլխավոր հեղինակին ու նրա սպասավորներին Սյունիքում անվանում են թուրք կամ օսմանցի:

Այդպես էլ կոչելու ենք նրանց հետայսու նույնպես:

Եթե որեւէ մեկն այլ հորջորջումով է ուզում հիշատակել նրանց անունները, ապա՝ խնդրեմ:

«Սյունյաց երկիր» թերթի դեմ կատարվածն անպայման պետք է դիտարկել 2014-ից ու մանավանդ 2016-ից հետո Սյունիքում կատարված հանցագործությունների համապատկերի վրա:

Հենց այդ խնդրի վրա եմ ուզում հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը:

Քանի դեռ հանգամանալից չեն ուսումնասիրվել նշված ժամանակամիջոցում մարզում տեղի ունեցած իրադարձությունները, քանի դեռ չի պարզվել, թե ինչպես եւ ում կողմից է կատարվել սեփականության վերաբաշխում մարզի հանքարդյունաբերության ոլորտում, դժվար է լինելու Հայաստանի համար ռազմավարական այս մարզում վերականգնել քաղաքացիական համերաշխությունը, դժվար է լինելու մարդկանց մոտ ձեւավորել հիմնավոր հավատ հայրենի պետության հանդեպ:

Միանշանակ է՝ հայտնի գողին, պետական գանձարանի հասանելիքը կողոպտողին, հայրենիքը թալանողին, օրենքի վրա թքողին, Կապանի խաղաղ ցուցարարներին ծեծողին, երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունների երդվյալ թշնամուն, գոնե ուշացումով, պետք է կանգնեցնել…

Հույս եմ հայտնում, որ Սյունիքում երկու-երեք տարի հարատեւող պատերազմը՝ փողի եւ տեղի բնակչության արժանապատվության միջեւ, գոնե այս անգամ կավարտվի փողի պարտությամբ: 

Հույս եմ փայփայում նաեւ, որ տեղի ունեցածի վերաբերյալ իրականացվող հետաքննությունը ոչ միայն օբյեկտիվ կլինի, այլեւ հավատ կներշնչի:

Հրկիզված մեքենան փորձաքննության ենթարկողները թող տեղյակ լինեն, որ արդեն իսկ կա տասնյակ տարիների վարորդական փորձ ունեցող մարդկանց հիմնավոր եւ միանշանակ տեսակետը՝ մոտ 15 ժամ տեղում կանգնած, սարքին ավտոմեքենան հատկապես եղանակային այս պայմաններում չէր կարող ինքնահրկիզվել:

Մի շատ կարեւոր հանգամանք եւս: 

Այդ մարդը նախորդ իշխանությունների ժամանակ, սյունեցիների ցասումից պաշտպանվելու համար, անընդհատ տալիս էր երկրի այդ օրերի «տերերից» երկուսի անունը, թե ինքը գտնվում է  նրանց պաշտպանության ու հովանու ներքո:

Հիմա նոր իշխանություն է, եւ այդ մարդը կրկին տալիս է նոր իշխանության մեջ գտնվող մեկ-երկու ամենաբարձրաստիճան պետական այրի անուն, թե իբր գտնվում է նրանց հովանու ներքո:

Խնդրանք կամ հորդոր երկրի կառավարիչներին՝ հերքեք կամ հաստատեք՝ արդյո՞ք Սյունիքում վխտող այդ մորեխը երկրի ղեկավարներից որեւէ մեկի հովանու ներքո է գտնվում կամ որեւէ մեկը փայ է մտել նրա հետ:

Ստեղծված իրավիճակում, այդ ամենով հանդերձ, մի ոգեւորիչ եւ հուսադրող հանգամանք կա:

«Սյունյաց երկիր» թերթի եւ ընդհանրապես սյունեցիների արժանապատվության դեմ պատերազմողներն այս անգամ խայտառակ պարտություն կրեցին:

Նախորդ բոլոր հանցագործություններից հետո նրանք ունեին մի հզոր դաշնակից՝ հանրության անտարբերությունն ու լռությունը:

Իսկ հիմա, դատելով վերջին օրերի արձագանքներից, վերջնականապես ճաք է տվել այդ անտարբերությունը, բոլորը դատապարտում են լրատվամիջոցի դեմ բռնարարքը:

Արդեն մեր պատգամավորներն են ձայն բարձրացնում, մեր նախկին մարզպետներն են կարծիք հայտնում, մարզի մտավորականներն են խոսում…

Այո, Սյունիքում վխտող հանցագործները պարտվում են, քանզի մարզից հեռանում է նրանց ամենամեծ դաշնակիցը՝ անտարբերությունը…

Իսկ «Սյունյաց երկրի» հանրային ընկալումը հստակ ու հիմնավոր է:

Այդ լրատվամիջոցն ինչպես նախկինում, հիմա առավել եւս գտնվում է այն տիրույթում, որ քանիցս հրապարակային խոսքով սահմանագծել է երկրի վարչապետը, այն է՝ հանրությանը եւ իշխանությանն ամենատարբեր խողովակներով, այդ թվում եւ լրատվամիջոցներով տեղյակ պահել մարդկանց մտահոգությունների մասին:

«Սյունյաց երկիրը» լավագույնս է լուծում այդ խնդիրը, մինչդեռ պատկան մարմինները հետեւողականորեն ու համառորեն չեն ուզում լսել սյունեցիների մտահոգությունները:

«Սյունյաց երկիրը» մեկուկես տասնամյակ շարունակ եղել ու մնում է հայոց հզոր պետություն կառուցելու մեծ ջատագովներից մեկը, ինչի համար էլ լեռնաշխարհի բնակիչներս հպարտանում ենք այդ լրատվամիջոցով: 

Իսկ նման լրատվամիջոցի դեմ պրիմիտիվ, վայրենի մեթոդներով կռվելն ուղղակի ծիծաղելի է. միայն ողորմելիները կփորձեն այդ կերպ լռեցնել «Սյունյաց երկրին»:

Հաջողություն եմ ցանկանում թերթի խմբագրակազմին:

ՍՄԲԱՏ ՕՐԲԵԼՅԱՆ  

 

 

 

 

 

 

 

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21