Հյուր էր Ագարակի արվեստի դպրոցը

21.06.2016 14:23
2976

Կապանի արվեստի պետական քոլեջի Վ.Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճի բեմահարթակը մայիսի 20-ին տրամադրվել էր Ագարակ քաղաքի արվեստի դպրոցի (տնօրեն՝ Հասմիկ Մարկոսյան) դասատուներին եւ սաներին: Մարզկենտրոնի հանդիսականին ներկայանալու պատեհ առիթը ստեղծվել էր քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հովանավորությամբ:

Մինչեւ համերգը սկսվելը հանդիսավարը հակիրճ ներկայացրեց Ագարակի արվեստի դպրոցի պատմությունը, որ սկիզբ է առնում 1968 թվականից: Մեր օրերում կրթօջախի առաջընթացը պայմանավորվում է բարեկամների հետ համագործակցությամբ եւ արժանին է մատուցվում նրանց՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, հայկական պետական մանկավարժական համալսարան, Կապանի արվեստի պետական քոլեջ, ինչպես նաեւ մշակույթի աջակցության հիմնադրամի Սյունիքի մասնաճյուղ:

Դպրոցի սաները նախ հանդիսատեսի դատին ներկայացրին Սուրեն Մուրադյանի եւ Ռոբերտ Պետրոսյանի «Մկնիկ հարսնացուն» երաժշտական թատերախաղը: Փոքրիկ դերակատարները տեղ հասցրին ստեղծագործության գլխավոր ասելիքը՝ աշխատանքը մայրն է ամեն բարիքի, իսկ ծուլությունը՝ չարիքի: Հանդիսականի ջերմ ծափողջույններին արժանացան «Ագարակ» մանկական երգչախմբի կատարումները: Ելույթ ունեցան անհատ կատարողներ, հնչեցին հայ, ռուս եւ արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք որոշակի պատկերացում տվեցին կրթօջախի սաների կատարողական արվեստի մասին: Համերգի վերջում «Արփի» պարային համույթը ներկայացրեց ազգագրական պարերի շարք: Միջոցառումն ավարտվելուց հետո մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Սարգիս Դավթյանը հաջողություններ մաղթեց Ագարակի արվեստի դպրոցի դասատուներին եւ սաներին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22