Վաղը Հայաստանի ո՞ր համայնքներում տեղի կուենան ՏԻՄ ընտրություններ

20.10.2018 22:31
1175

Վաղը՝ Հոկտեմբերի 21-ին, Հայաստանի Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք և Տավուշ մարզերում տեղի են ունենալու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ:

Արագածոտն մարզում ՏԻՄ ընտրությունները լինելու են Կարմրաշեն, Հացաշեն և Նոր Ամանոս համայնքներում: Վերջին երկու համայնքներում կա մեկական թեկնածու:

Արարատում՝ Դալար, Զանգակատուն, Լուսաշող, Հովտաշեն , Նոր կյանք և Վերին Դվին համայքներում: Նշենք, որ Վերդին Դվինում ընդամենը մեկ թեկնածու է առաջադրված:

Արմավիրի մարզում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան 14 համայնքներում՝ Արևաշատ,որտեղ ի դեպ գրանցված է մեկ թեկնածու, Արմավիր,Բերքաշատ, Գեղակերտ, Գետաշեն, Դալարիկ, Դաշտ, Լեռնամերձ, Խանջյան, Ծաղկունք, Հայթաղ, Շահումյան, Ջրաշեն և Վաղարշապատ:

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Երանոս, Սարուխան , Մաքենիս, Վերին և Ներքին Գետաշեններ համայնքներում նույնպես ՏԻՄ ընտրություններ են:

Լոռու մարզում, ինչպես և Արագածոտնում ՏԻՄ ընտրությունները կլինեն երեք համայնքներում՝ Ձորագյուղ, Սարահարթ և Վահագնի:

Կոտայքի մարզում ընտրությունները  հետևյալ համայնքերում են ՝ Հրազդան, Արզնի,Սոլակ, Մրգաշեն և Գեղաշեն:

Սյունիքում միայն Կապան քաղաքում է տեղի ունենալու ՏԻՄ ընտրություն:

Շիրակի մարզում նույնպես համայքների թիվը քիչ է, ընդամենը երկու՝ Լուսակերտ և Հովտաշեն: Լուսակերտ համայնքում կա ընդամենը մեկ թեկնածու:

Տավուշի մարզում էլ ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լուսահովիտ, Սարիգյուղ և Բերքաբեր համայնքներում:Նշենք, որ Բերքաբեր համայանքում նույնպես  կա ընդամենը մեկ թեկնածու: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում լռության օր է: ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` քվեարկության և դրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն, այդ թվում լրատվամիջոցներով, արգելվում է: 

armdaily.am



 

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22