Երկրային կյանքին հրաժեշտ է տվել Արցախյան պատերազմի մարտիկ Սլավիկ Բաղդասարյանը (Բուլուշ)

05.07.2025 21:24
1535

«Ստիպված զենք են վերցնելու, որ իրենց կյանքը փրկեն». մահացել է Արցախյան առաջին պատերազմում մարտական հատուկ հանձնարարություններ կատարած Բուլուշը, որ ծնվել է Գորիսում, ապրել Կապանում, բայց շատերը նրան ղարաբաղցի Սլավիկ են ասում։

-Ինչո՞ւ Ղարաբաղ, Բուլուշ։

-Իմ անելիքն այնտեղ էր։

Ազգային ազատագրական պայքարի վառ դեմքերից է Բուլուշը, շարժման առաջին փուլում Ղարաբաղ զենք էր փոխադրում։ Բերդաքաղաք Շուշիում է շատ աշխատել։

Սլավիկ Բաղդասարյանը՝ Բուլուշը ծնվել է 1954 թվականին, Գորիսի շրջանի Քարաշեն գյուղում (Քարաշեն բնակավայրն այժմ ընդգրկված է Սյունիքի Տեղ համայնքի մեջ)։ Կապանի լեռնամետալուրգիական տեխնիկումն ավարտելուց հետո աշխատել է Զողի, Տաթեւգէսի, հետո՝ Կապանի հանքերում: Ամուսնացած է, հինգ երեխա ունի: Երկրային կյանքին հրաժեշտ է տվել օրերս՝ 2025 թվականի հուլիսի 3-ին, հիվանդության՝ քաղցկեղի պատճառով։

Հարցազրույցներից մեկում Հայոց բանակի մասին Բուլուշն ասել է, որ թերություններ էլ կան, հազար ու մի բանի կարիք կա։ Կամաց-կամաց տեղը կընկնի։ Այդ բոլորը տանելի է։

«Խուսափողների համար պիտի մտահոգվել․ ծերանում ենք, վիրավորվում ենք, զոհվում ենք։ Այդ ժամանակ ստիպված զենք են վերցնելու, որ իրենց կյանքը փրկեն»։

Սլավիկ Բաղդասարյանի մարտական ուղին շատ հարուստ է, անցել է դժվար, բայց արժանապատիվ ճանապարհ։

1989-ի հունվարին կամավոր անդամագրվել է Կապանի Երկրապահ ջոկատին և ծառայել է մինչև 1992-ի դեկտեմբերի 31-ը։

1991թ.-ի հունվարի 2-ից 11-ը մասնակցել է Շահումյանի Էրքեջ գյուղի պաշպանության մարտերին, 1992-ի ապրիլի 26-ից Զանգիլանի շրջանի Ղազանչի գյուղի մարտական գործողություններին։

Մասնակցել է նաև ԼՂՀ Լաչինի շրջանի Տիգրիկ-1, Տիգրիկ-2 հենակետերի պաշտպանությանը՝ 1992-ի հունիսի 1-ից հուլիսի 31-ը։

Ապա՝ 1992-ի դեկտեմբերի 10-ին՝ Զանգիլանի շրջանի Սելիդար, Տրիցատ, Ախքանդ և Ղազանչի գյուղերի մարտական գործողություններին։

1993 թվականի հունվարի 1-ին տեղափոխվել է Կապանի թիվ 84029 գ/մ, որպես մոտոհրաձգային բրիգադի ինժեներա-սակրարային ծառայության պետ և ծառայել մինչև 1994 թվականը։

1993-ին մասնակցել է Կոբաթլույի շրջանի և շրջկենտրոնի մարտական գործողություններին, սույն թվականի հոկտեմբերի 29-ին Զանգիլանի շրջանի և շրջկենտրոնի մարտական գործողություններին։

Բաղդասարյանը 1993-ի դեկտեմբերի 5-ն տեղափոխվել է ԼՂՀ հարավ-արևելյան ճակատի Հորադիզ կայարանի մարտական դիրքերը, մասնակցել է Հորադիզ, Գուչակ, Նուզգեր, Հորադիզ կայարանի և Ղազախլար գյուղերի պաշտպանական և մարտական գործողություններին։

Մի գրքում կարդում ենք. «Հաղթեց հայ ժողովուրդը

Այդ օրը բոլորս ոգևորված էինք, այդ օրը բոլորս անհաղթ ու անպարտ էինք, այդ օրը բոլորս հաղթող էինք»,- Շուշիի ազատագրումից տասնյակ տարի անց հիշում էր ազատամարտիկը, հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Սլավիկ Բաղդասարյանը:

«Մեր` երրորդ վաշտի հրամանատարը Աշոտ Խաչատրյանն էր: Նրա ղեկավարությամբ Լիսագոր բնակավայրից ոչ հեռու գտնվող Քիրսի սարի թշնամու բազան ոչնչացրինք և մեծ օգնություն ցույց տվինք Շուշիի գրավմանը։

Այդ օրը և՛ հրամանատարը, և՛ Ռաշկոն, Սեգոն, Վանիկը, Անդրանիկը, մյուսները գրոհում էին առյուծի պես, թևածում արծվի նման, արշավում Սասնա Դավթին նմանվելով:

Այդ օրը հերոսացան բոլոր հայերը, այդ օրը հաղթեց հայ ժողովուրդը»:

Սլավիկ Բաղդասարյանի մասին հոդվածներից մեկում ծանոթանում ենք, թե որն էր ազատամարտիկի ամենաանմոռանալի օրը։

«Նժդեհի արձանը Խուստուփի գագաթին կանգնեցնելու oրը...Մեր թաղամասի երեխաներին 5-6 տարեկանից սկսած հետս տարել էի։ Կրակեցին՝ մինչև այսօր հիշում են։ Ղարաբաղից մարտական ընկերներս էին եկել Գագոն ու Աբոտը։ Ամենաուրախ օրն էր»։

Այսօր տեղ-տեղ Ադրբեջան է դարձել Նժդեհի, Բուլուշի, մյուս քաջորդիների պահած Սյունիքը, այսօր ամբողջությամբ Ադրբեջան է դարձել Բուլուշի ու մյուս հերոս տղաների պահած Լեռնային Արցախը։

Հայ ժողովրդի ամենաանմոռանալի օրը կլինի, երբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում կրկին հնչի «Հայր մերը», և երբ ադրբեջանական ուժայինները դուրս գան պատմական Սյունիքից։

Աղբյուրը` PARA TV

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06