Միխեիլ Կավելաշվիլին ընտրվեց Վրաստանի նախագահ

14.12.2024 22:41
635

Վրաստանն այսօր նոր նախագահ ընտրեց միակ թեկնածու՝ նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիին, որին առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին: Կավելաշվիլին ստացել է 224 ձայն, քվեարկությանը մասնակցել է 225 ընտրիչ։

Մինչ ընտրիչները նախագահ էին ընտրում, վաղ առավոտից հազարավոր ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի մոտ, շատերը բերել են իրենց բուհական դիպլոմները՝ բողոքելով Կավելաշվիլիի թեկնածության դեմ, որը բարձրագույն կրթություն չունի:


«Չի կարող լինել նախագահ, որն ընդամենը իննամյա կրթություն ունի: Ես սովորել եմ գիշեր-ցերեկ և աշխատել 15 տարեկանից: Միխեիլ Կավելաշվիլին միայն «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցների նախագահն է», - հայտարարել է Մագդա Մարիդաշվիլին:

Ցուցարարներից Քեթևան Դավիթաշվիլին էլ նշել է․ - «Այսօրվա նախագահական ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել զուտ այն պատճառով, որ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են: Եվ փաստացի ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել:

«Այն, ինչ այսօր տեսնում ենք, վրաց ժողովրդի դավաճանության դրսևորում է, վրաց ժողովրդի և եվրոպական արժեքների դավաճանություն է: Այսօրվա ընտրությունը ներկայացնում է այս համակարգի ակնհայտ ցանկությունը՝ Վրաստանը հետ տանելու իր սովետական արմատներին», - ասել է Վեզի Կոխոձեն:

 

Քաղաքացիները բողոքի ցույցի են դուրս եկել դիպլոմներով, Թբիլիսի, 14-ը դեկտեմբերի, 2024թ․

Քաղաքացիները բողոքի ցույցի են դուրս եկել դիպլոմներով, Թբիլիսի, 14-ը դեկտեմբերի, 2024թ․

Երկրի պատմության մեջ առաջին անգամ է, որ նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակիորեն ժողովրդի, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կողմից, որի ուղիղ կեսը պատգամավորներ են, մյուս կեսը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, որոնք հիմնականում իշխող «Վրացական երազանք»-ից են: Խորհրդարան անցած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը հրաժարվել են իրենց մանդատներից և չեն մասնակցել նախագահի ընտրությանը:

Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Ըստ նրանց՝ խորհրդարանը ձևավորվել է կեղծված ընտրությունների արդյունքում, հետևաբար դրա որոշումները լեգիտիմ չեն:

Խորհրդարանում նախագահ են ընտրում, 14-ը դեկտեմբերի, 2024թ․

Խորհրդարանում նախագահ են ընտրում, 14-ը դեկտեմբերի, 2024թ․

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին հայտարարել է, որ թեև իր մանդատն ավարտվում է դեկտեմբերի 29-ին, ինքն է առայժմ Վրաստանի իշխանության միակ օրինական ներկայացուցիչը և շարունակելու է պաշտոնավարել մինչև լեգիտիմ ընտրություններով նոր խորհրդարան ձևավորվի։

«Ես լինելու եմ քաղաքական գործընթացների գլխին՝ մնալով ձեր նախագահը։ Չկա լեգիտիմ խորհրդարան, հետևաբար ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող ընտրել նոր նախագահ, ուստի չի կարող լինել երդմնակալություն», - հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրաստանում բողոքի ակցիաներն սկսվեցին ավելի քան երկու շաբաթ առաջ, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ մինչև 2028 թվականը կասեցվում են Եվրոպական միության հետ անդամակցության շուրջ բանակցությունները: Կառավարության հեռացման պահանջով հազարավոր քաղաքացիներ ցույցեր էին անում, որոնք ուղեկցվում էին ուժայինների հետ բախումներով։ Տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել ոստիկանների բիրտ ուժի կիրառման հետևանքով: Այս ընթացքում ավելի քան 250 ցուցարար է ձերբակալվել։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40