Թուրքիայի պահանջով Ալիևը հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին. War gonzo

03.11.2020 21:46
1611

 Ռուսական War gonzo նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը հայտնում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է, որ այս մասին հայտնել են War gonzo-ի աղբյուրները Ստամբուլից:

Նախագծի ստացած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փաստացի ազատված է զինված ուժերի հրամանատարությունից, ինչի պատճառը նրա ունեցած սերտ կապերն են ռուս գեներալների հետ:

Նշվում է, որ Հասանովը 1980 թվականին ավարտել է Բաքվի ընդհանուր ռազմական հրամանատարական ուսումնարանը և մինչև 1985 թվականը ծառայել է Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի կազմում, իսկ Գերմանիայից Խորհրդային զորքերի դուրսբերումից հետո մինչև 1993 թվականը ծառայությունը շարունակել է Սիբիրյան ռազմական շրջանում: «Բնական է, որ ռուս գործընկերների հետ նրա կապերը մնացել են: Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սանդիկովի հետ կապված սկանդալից հետո թուրքական հատուկ ծառայություններն Ալիևից պահանջել են մարտական գործողությունները ղեկավարելուց ազատել բոլոր գեներալներին, որոնք ռուսական կրթություն ունեն: War gonzo-ի՝ Ստամբուլի աղբյուրների տվյալներով Ալիևը կատարել է այդ պահանջը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն այս պահին հասանելիություն չունի ռազմաճակատում տիրող ռեալ իրավիճակին, ինչպես նաև կորցրել է հասանելիությունը որոշումներ կայացնելու բոլոր մեխանիզմներին»,- գրում է նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10