Ի՞նչ է սպասվում Կապանին. լինել օրեցօր ընդլայնվող Արծվանիկի պոչամբարի կցո՞րդ, թե՞ մարդկանց արժանապատիվ ապրելու վայր

22.01.2020 11:33
1687

Կապանում նույնպես հունվարի 21-ին ճանապարհ փակվեց, ինչպես հանրապետության որոշ մարզերում, բայց ոչ սպանդային մորթի հետ կապված: «Իրավատեր կապանցիներ» հասարակական կազմակերպության անդամները, բնապահպանական ակտիվիստներն ակցիա կազմակերպեցին Կապան-Երեւան միջպետական ճանապարհին, ավելի ստույգ՝ Արծվանիկ բնակավայր չհասած, մատուռի շրջակայքում: Ցուցարարները նաեւ պաստառներ էին պարզել. ահավասիկ՝ «Կապանը չդիտարկել որպես հանքավայր, Կապանը բնակավայր է», «Կապանի բնակչությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենաին կոմբինատից պահանջում է առողջության փոխհատուցում»…

«Իրավատեր կապանցիներ» հասարակական կազմակերպության նախագահ  Արմեն Փարամազյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ իրենց պահանջը մեկն է՝ Կապանը հայտարարել աղետի գոտի` պայմանավորված Արծվանիկի պոչամբարի գոյությամբ:

Ճանապարհը բողոքի ակցիայի մասնակիցները 17-30-ին  փակել էին, ավելի ստույգ այն փակ էր միայն բեռնատարների համար: Մոտ 40 րոպե ձգվեց այդ վիճակը, որից հետո ոստիկանները փորձեր արեցին ճանապարհը բացել նաեւ բեռնատարների համար: Իսկ քիչ ավելի ուշ դեպքի վայր ժամանեց Սյունիքի մարզային ոստիկանապետ, գնդապետ Գեւորգ Ազիզյանը, ով լսեց ցուցարարների պահանջները եւ հորդորեց՝ պետական մայրուղին բացել, ինչն էլ դրական արձագանք ստացավ:

Ոստիկանապետի եւ ցուցարարի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ հանդիպել հաջորդ շաբաթ եւ քննարկել Արծվանիկի վիճակը, թեեւ շրջափակման կազմակերպիչները հայտարարեցին, որ նման հանդիպումներ տեղի են ունեցել ե՛ւ մարզի դատախազի, ե՛ւ մարզպետի հետ, ովքեր, սակայն, ոչ մի կերպ չեն ազդել Արծվանիկի պոչամբարի ամենօրյա ընդլայնման աշխատանքներին ու պոչամբարի շուրջ ստեղծված անկառավարելի, անվերահսկելի իրավիճակին:

Եվ, այդուհանդերձ, ձեռք բերվեց դարակազմիկ որոշում` գալիք շաբաթ ցույցի կազմակերպիչները կհանդիպեն ոստիկանության մարզային վարչության պետի հետ։

 

Վահրամ Օրբելյան

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34