Հյուր էր հայրենակիցներին

18.01.2018 16:45
1602

Էդուարդ Պողոսյանը կյանքի հետաքրքրական ուղի է անցել. ծնվել է Քաջարանում, ապրել Մասիսի շրջանում, կրթություն ստացել Սանկտ-Պետերբուրգում, որտեղ էլ բնակվում է երեք տասնամյակից ավելի: Ստեղծագործում է հայերեն եւ ռուսերեն, կատարում թարգմանություններ:

Լերմոնտով, Ախմատովա, Ցվետաեւա, Բրոդսկի, - սա ոչ լրիվ ցանկն է այն պոետների, որոնց ստեղծագործություններից թարգմանել է: Նաեւ բանաստեղծություններ է գրել մանուկների համար: Նրա ստեղծագործական անդրանիկ գիրքը վերնագրված է «Արձագանք ճշմարտության», որում տեղ են գտել շուրջ 200 բանաստեղծություն, թարգմանություններ, ինչպես նաեւ պոեմներից չորսը: Պոետական անմիջական, կարոտով լեցուն տողեր ունի՝ ձոնված Սյունյաց աշխարհին: Նրա բանաստեղծությունների տողերով երգեր են ստեղծվել: Երբեմն էլ, ինչպես ինքն է ասում, մեղեդուց է ծնվում իր բանաստեղծությունը… 

Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում Էդուարդ Պողոսյանի հետ տեղի ունեցավ հանդիպում, որ «Միջմշակութային երկխոսություն. Սանկտ-Պետերբուրգ-Կապան» խորագիրն էր կրում: 

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ: Օրվա բանախոսը պատմեց իր ընտանիքի մասին, ներկայացրեց գրական գործունեությունը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հայ համայնքում, որը հիմնականում արտահայտվում է գրական երեկոներ կազմակերպելով՝ նվիրված մեր գրականության դասականներին եւ հայ ժամանակակից պոեզիային: Նաեւ կարդաց իր բանաստեղծություններից եւ թարգմանություններից: Հանդիպման ավարտին հանդիսականները ներկայացրին նրա ստեղծագործությունների վերաբերյալ տպավորություններ ու կարծիքներ: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12