Հյուրընկալություն Երեւանի պետական համալսարանում

15.05.2013 18:10
4769

Ապրիլի 16-ին եւ 17-ին Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ դպրոցի տնօրեն Արթուր Մնացականյանի գլխավորությամբ եղան մայրաքաղաքում, այցելեցին մայր բուհ` Երեւանի պետական համալսարան, Խոր վիրապ, հետդարձի ճանապարհին այցելեցին Զանգակատուն գյուղում գտնվող Պարույր Սեւակի տուն-թանգարան, ծանոթացան նրա ցուցադրանքին, ծաղիկներ դրեցին մեծ պոետի շիրմաքարին: Մի ամբողջ շաբաթ դպրոցում բոլորը խոսում էին աշակերտների շրջագայությունից, քանզի վառ էին տպավորությունները եւ քաղցր` հիշողությունները: Ստորեւ ներկայացնում ենք կրթօջախի երկու սանի տպավորությունները եւ աշակերտական խորհրդի շնորհակալական խոսքը:

Գոռ Ստեփանյան
11-րդ դասարանի աշակերտ

Մի քանի օր շարունակ դպրոցում լուրեր էին պտտվում, որ մի խումբ դպրոցականներ ուղեւորության են մեկնելու Երեւան` պետական համալսարան: Որպեսզի օբյեկտիվ ընտրություն կատարվեր, տնօրինությունը հայտարարեց մրցույթ` հայոց պատմություն առարկայից: Բարձր միավորներ հավաքած սովորողները մայրաքաղաքում երկօրյա շրջագայության իրավունք ստացան: Ասեմ, որ շրջագայության ծախսերի մեծ մասը հոգաց Սյունիքի համայնքապետ Սամվել Սարգսյանը:
Գյուղը լցվել էր աշխույժով. հավաքվել էին ծնող ու բարեկամ` երեխաներին բարի ճանապարհ մաղթելու: Դպրոցից մինչեւ Երեւան ճանապարհը հաղթահարեցինք բարձր տրամադրությամբ, ոգեւորությամբ: Համալսարանի մուտքի մոտ մեզ դիմավորեց մայր բուհի հայագիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հովհաննիսյանը: Նա տիկին Սաթենիկի` ԵՊՀ-ի եւ ՀՀ ուսումնական հաստատությունների կապերի վարչության աշխատակցի հետ, մեզ հրավիրեց համալսարանի պատմության թանգարան, որտեղ մանրամասն ներկայացրին մայր բուհի անցած ուղին: Մենք նրա պատմածները լսում էինք մեծ ուշադրությամբ եւ զարմանում, որ հայ ժողովուրդը թե՛ պատերազմական իրավիճակում, թե՛ զրկանքների պայմաններում եւ թե՛ երկրի համար ճակատագրական պահին չի մոռանում իր մշակույթը: Մեկ անգամ եւս համոզվեցի, որ մեզ համար կրթությունը պատմության բոլոր խաչուղիներում էլ եղել է առաջնային: Մհեր Հովհաննիսյանը, որ, ի դեպ, մեր հայրենակիցն է, մեր դպրոցին նվիրեց արժեքավոր գրքեր, որոնք տեղ գտան դպրոցի փոքրիկ գրադարանում:
Աննկարագրելի են այն զգացումները, որ ունեցա համալսարանի շեմին եւ կարծես երանությամբ լցվեցի ինձ շրջապատող ուսանողների նկատմամբ, իսկ նրանց միայն մեկ հարց էր հետաքրքրում, թե մենք որտեղից ենք:

Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին համալսարանի մաքուր միջանցքները, նորոգված լսարանները, գրքերով ծանրաբեռնված գրադարանները: Եվ իմ մեջ էլ ծնվեց մի նոր ցանկություն…

Անի Մնացականյան
8-րդ դասարանի աշակերտուհի

Շրջագայության երկրորդ օրը եղանք մայր բուհի առաջին մասնաշենքում: Տիկին Սաթենիկի ուղեկցությամբ բարձրացանք երրորդ հարկ, որտեղ մեզ հյուրընկալեց բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Եվ քանի որ նա հայոց լեզվի շտեմարանի համահեղինակ է, ուստի հարցերի տարափը սկսվեց շտեմարանի շուրջ: Գրականագետն ուշադիր լսում էր մեր հարցերը եւ մանրակրկիտ բացատրում կամ պարզաբանում: Մենք մեզ թեթեւացած զգացինք, քանի որ այն, ինչ մեզ մտահոգում էր, մտահոգում էր նաեւ հեղինակին: Եվ քանի որ վերադարձի ճանապարհին պետք է այցելեինք Պարույր Սեւակի տուն-թանգարան, տիկին Սաթենիկի հորդորով պարոն Մուրադյանը սկսեց պատմել մեծ բանաստեղծի մասին: Պարզվեց, որ իրական կյանքում նա մտերիմ է եղել Սեւակի հետ: Եվ այն, ինչ լսեցինք մեծ բանաստեղծի մասին, ոչ մի գրքի մեջ չէինք հանդիպել: Այդ է պատճառը, որ բոլորս շունչներս պահած լսում էինք: Ինչքա՜ն լավ էր պատմում, ինչքա՜ն գեղեցիկ էր խոսքը: Երանի թե ժամանակն անսպառ լիներ:

Հաջորդ հանդիպումը պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հետ էր: Նա էլ մեծ սիրով ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, նրա ազատամարտիկ ուսանողներին, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի փրկության զոհասեղանին, որ խաղաղ բացվեն արշալույսները: Ի դեպ, Էդիկ Մինասյանը մեր պատմության դասագրքի հեղինակն է:

Իմ ծնողները մայր բուհի շրջանավարտներ են եւ այն, ինչ պատմել էին իրենց ուսանողական կյանքից, շատ քիչ էր իմ տեսածից եւ զգացածից: Այս շրջագայությունը կնպաստի, որ ես էլ քայլեմ ծնողներիս ճանապարհով:

Դպրոցի աշակերտական խորհուրդն իր շնորհակալությունն է հայտնել կրթօջախի տնօրինությանը` դաստիարակչական եւ ճանաչողական ծրագրի իրականացման համար, Սյունիքի համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանին` շրջագայությանն աջակցելու համար: Վերջինս խոստացավ, որ նման շրջագայությունները շարունակական են լինելու:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12