Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում կկառուցվի 17 կամուրջ, 2 թունել, 5 փոխհատում

17.04.2025 17:31
694

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Կարեն Բադալյանը, Սերժիկ Պետրոսյանը, Խաչատուր Մկրտչյանը հետևել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։ Նրանք նախ եղել են կապալառուի՝ «Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana» համատեղ ձեռնարկության շինարարական բազայում, որտեղ շինարարի և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են ծրագրի ֆիզիկական ու ֆինանսական առաջընթացը։ 

«Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է կառուցել 32 կմ ճանապարհ, 17 կամուրջ, 2 թունել, 19 հենապատ, 6 անասնանցում, 5 փոխհատում, 30 երկրորդական ճանապարհ և այլն։ 

«Այս պահին մեծ ծավալով կատարվում են հողային, թունելի հորատման աշխատանքներ։ 6 կամուրջ գտնվում է բետոնացման փուլում, 11 կամուրջի վրա արվում են հողային, հիմքերի կառուցման աշխատանքներ։ Մոտ 350 մ երկարության թունելի շուրջ 250 մ-ն արդեն հորատվել է։ Կառուցվել են մոտ 350 մ երկարությամբ հենապատեր։ Կատարվել են նաև այլ աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը շինարարի և տեխհսկողի հետ հանդիպման ընթացքում կարևորել է Հյուսիս-հարավ ծրագիրը։ 

«Մեր խնդիրն է աշխատանքները կատարել բարձր որակով և ըստ սահմանված ժամանակացույցի։ Ռազմավարական նշանակության ճանապարհը կապում է հանրապետության հարավը և հյուսիսը, այն տարանցիկ կարևոր ուղի է, ու պատահական չէ, որ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում նշանակումից հետո իմ առաջին այցելությունը հենց Սյունիքի մարզ է և այս ծրագրի շինարարական տեղամասեր»,- նշել է Արկադի Չերչինյանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։ Կապալառուի կողմից նշվել է, որ սերտորեն համագործակցում են պատվիրատուի, տեխհսկողի ու նախագծողի հետ, և ցանկացած հարց լուծվում է համագործակցության արդյունքում։ Տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի ղեկավարը տեղեկացրել է, որ արվում է ամեն ինչ՝ աշխատանքները նշված ժամկետներում կատարելու համար։ Այս պահին շինհրապարակում ներգրավված են 250 միավոր մեքենա-մեխանիզմներ, շուրջ 350 աշխատող։ Ընդ որում, մայիս-հունիս ամիսներին նախատեսված է աշխատակիցների համալրում, ինչը կնպաստի ցուցանիշների մեծացմանը։ 

Այնուհետև ծրագրի պատվիրատուի, կապալառուի և տեխնիկական հսկողի ներկայացուցիչներն այցելել են շինարարական տեղամասեր՝ տեղում դիտարկելով աշխատանքների ընթացքը։  

 

Ամերիկյան զnրքերի և բազաների ներկայությունը ոչ միայն չի ապահովում ընդունող երկրների անվտանգությունը, այլև խաթարում է այն․ Արաղչի

19.10.2026 23:43

Սահմանամերձ Եղվարդ, Ուժանիս գյուղերը առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհ կունենան

19.10.2026 21:27

Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի գլխավոր հյուպատոսի ուղերձը՝ Գլխավոր հյուպատոսության հիմնադրման չորրորդ տարեդարձի առթիվ

19.10.2026 17:56

Սյունիք ներխուժած ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին կրկին վիրահատելու են

19.10.2026 17:35

ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում Դոնալդ Թրամփի դեմ բողոքի զանգվածային ալիք է բարձրացել

19.10.2026 17:24

ՀՀ ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

19.10.2026 17:11

Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները

19.10.2026 14:38

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

19.10.2026 14:22

Իրանի պաշտպանության նոր նախարարը հրթիռային ծրագրի փորձառու մասնագետ է․ The Jerusalem Post

19.10.2026 14:18

Թուրք-ադրբեջանական լարվածության ֆոնին Բաքվում թիրախավորվել է Հաքան Ֆիդանը

19.10.2026 14:03

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը

19.10.2026 12:55

Кубок отправляется в Сюник: в Армении завершился турнир на приз Романа Березовского

19.10.2026 12:19