Ի պատասխան Սիսիան և Տաթև համայնքների բնակիչների դիմումի

21.06.2023 17:24
1480

Հարգելի հայրենակիցներ

Տեղեկացնում եմ՝ ուշադրությամբ ուսումնասիրել եմ syuniacyerkir.am կայքում (19.06.2023 թ.) հրապարակված նամակում բարձրացված խնդրո առարկան և ըստ այդմ քննարկումներ եմ ունեցել ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ:

Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին մասնագիտական խմբի կողմից տեղի է ունենում վնասների գնահատում, որի արդյունքներով պետք է կազմվի զեկույց, ինչն էլ ուղարկվելու է ԱԻՆ, ապա՝ վերջնական որոշման համար, կառավարություն:  

Հարկ եմ համարում տեղեկացնել՝ վերջին օրերի տեղատարափ անձրևների և կարկտաբեր տեղումների պատճառով տուժել են բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ ոչ միայն Սիսիանում և Տաթևում, այլև Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում, ինչն էապես դժվարացնում է գնահատման գործընթացը:

Այդուամենայնիվ, ձեր բարձրացրած խնդիրը կպահեմ իմ ուշադրության կենտրոնում և գործընկերներիս հետ միասին կփորձեմ ուղիներ գտնել՝ փոխհատուցման մեխանիզմներ ստեղծելու նպատակով:

Ինքս, բնականաբար, գիտակցում եմ՝  Սիսիան և Տաթև համայնքներում գյուղատնտեսությունը կարևոր նշանակություն ունի զբաղվածության ապահովման համար, իսկ որոշ դեպքերում  հանդիսանում է բնակչի եկամտի միակ աղբյուրը:

Հաշվի առնելով նաև, որ վնասված գյուղացիական տնտեսությունների գերակշիռ մասը սերմերը ձեռք են բերել վարկի օգնությամբ, և կարող է խնդիր առաջանալ դրանց մարման առումով, անպայման հարցը կքննարկեմ գործադիրի գործընկերներիս հետ:

Այսպիսով, խնդիրն իմ ուշադրության կենտրոնում է, և կաշխատեմ լուծումներ գտնելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտեղեկացնեմ առաջիկայում:

 

Դավիթ Դանիելյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Սյունիքի մարզից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40